Ես և քույրիկս ստեղծում ենք այնպիսի բաներ, որոնք հենց մենք ենք ուզում կրել. Իվետա Մուկուչյանը՝ «Մուկուչյան» բրենդի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր MADE Fashion Corner խանութ-սրահում տեղի ունեցավ Իվետա և Մարիաննա Մուկուչյան քույրերի ստեղծած «Մուկուչյան» բրենդի փակ շնորհանդեսը:
Սեփական ապրանքանիշ ստեղծելու գաղափարը քույրերի մոտ առաջացել է բազմաթիվ շրջագայությունների արդյունքում։

Life.panorama.am-ը հետ բացառիկ հարցազրույց է ունեցել երգչուհի Իվետա Մուկուչյանի հետ:
- Իվետա, Ձեր հարցազրույցներում բազմիցս եք նշել, որ երազում էիք սեփականապրանքանիշ ունենալ, այսօր արդեն Ձեր երազանքն իրականություն է դարձել, ի՞նչ եքզգում այս պահին:
- Շատ հաճելի զգացողություն է, երբ երկար տարիների երազանքդ իրականություն է դառնում: Սա առաջին հստակ քայլն է «Մուկուչյան» բրենդն ավելի ամրապնդելու և շարունակական դարձնելու առումով: Մենք դեռ շատ-շատ պլաններ ունենք, սա առաջին շարքն է, հետագայում այլ աքսեսուարներ ևս ավելանալու են:
- Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ փետրավոր ականջօղերը Ձեր քույրիկի գաղափարն են, իսկ ինչի՞ վրա եք անձամբ Դուք աշխատել:
- Ես աշխատել եմ սվիտրների և ժամացույցների վրա: Ականջօղերը մենք անվանել ենք Tribe by Mukuchyan, որովհետև դրանք ավելի ֆեստիվալային են, և այդ շարքը ևս հետագայում համալրվելու է նոր տեսականիով:
Շարունակությունը՝ այստեղ: