Լավրովն ու Թիլերսոնը հանդիպել են Դանանգում. գլխավոր ինտրիգը՝ գագաթաժողովում
ՄիջազգայինԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ռեքս Թիլերսոնն ու Սերգեյ Լավրովը կարճ հանդիպում են ունեցել Վյետնամի Դանանգ քաղաքում ընթացող Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումը կայացել է գագաթաժողովի հարթակներից մեկում՝ «Ֆուրամա» հյուրանոցում:
Ռուս-ամերիկյան շփումները այս գագաթաժողովում դարձել են գլխավոր ինտրիգը: Նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումն այդպես էլ չի կայացել, նրանք միայն իրար ձեռք են սեղմել երեկոյան հանդիսավոր ընդունելության ժամանակ:
Նոյեմբերի 11-ին երկու նախագահները ներկա են եղել Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների առաջնորդների հանդիպմանը, որը կայացել է «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում: