Ինձ դեռևս չեմ ուզում այդ երջանկությամբ «բանտարկել». Լևս Դավթյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասան Լեւս Դավթյանի մասնակցությամբ վերջին հեռուստասերիալը ամռանը ցուցադրված «Դեպի երազանք» ֆիլմաշարն էր: Պարզվում է` դերասանն իր համար կարեւոր որոշում է կայացրել` այլեւս չխաղալ երկարաժամկետ հեռուստասերիալներում:
«Երկարատեւ սերիալներն ինձ բացի փողից, ուրիշ ոչինչ չեն տալիս: Իհարկե, ինձ եւս գումար հարկավոր է, բայց արդեն երկու տարի է, ինչ որոշել եմ այլեւս չնկարվել երկարաժամկետ սերիալներում: Առաջարկներ կան, քասթինգների հաճախ եմ հրավիրվում, ու սա չեմ ասում գլուխ գովելու մտադրությամբ, պարզապես եւ թատրոնային զբաղվածությունս է շատ մեծ, եւ ինձ հաճելի չէ տարիներով աշխատել մի նախագծի վրա. ես դեմ եմ եւ դրանց սցենարներին, եւ նրանց ընտրած չդերասաններին, եւ դրանցում առկա մշտական լաց ու ողբին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: