Պետք է ԱՄՆ–ի հետ հարաբերությունները առաջ տանենք. Թուրքիայի վարչապետ
ՄիջազգայինԱՄՆ–ում փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել հարաբերությունները առաջ տանել։ «Հանդիպման ժամանակ բացի թուրք–ամերիկյան հարաբերությունները քննարկելուց, տարածաշրջանային զարգացումները եւս եղել են օրակարգային թեմաները։
Ամերիկյան կողմին փոխանցեցինք Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման եւ Սիրիայի քրդերին զինվորական աջակցությունից զրկելու առաջարկը։ Կարծում եմ, որ ամերիկյան կողմը կիսում է մեր անհանգստությունները։ Այսուհետ մենք ուշադիր հետեւելու ենք զարգացումներին»,–ասել է Թուրքիայի վարչապետը։