Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 8-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեցՌուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ մարդուիրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Տավուշի մարզի՝ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության թիրախում գտնվող սահմանամերձ համայնքներ: «Ինչպես մյուս սահմանամերձ գյուղերում, այստեղ ևս ադրբեջանական զինված ուժերի թիրախը քաղաքացիական բնակչությունն է: Առաջիկայում հրապարակվելիք արտահերթ զեկույցում ներառելու ենք նաև քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասը, որհաշվարկել է Տավուշի մարզպետարանը: Միջազգային հանրությունը պետք է իրական տեղեկություն ստանա այս փաստերիվերաբերյալ»,- ասել է Արման Թաթոյանը:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրություն: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց:

Հայոց ցեղասպանության դատապարտում

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը: Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12-ը հայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ: Նահանգապետի հայտարարությունը ողջունել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Իրաքի քրիստոնյաների խորհուրդը և այլ հասարակական կազմակերպություններ: Այսպիսով, Ինդիանան դարձավ ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կնոջ՝ Գալինա Դոդոնի հետ միասին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իգոր Դոդոնն այցելեց Հայոց ցեղաասպանության թանգարան, ծանոթացավ ցուցանմուշներին, իսկ թանգարանի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասված է. «Ինձ վրա խորը տպավորություն և իմհոգում անջնջելի հետք թողեցին պատմական փաստաթղթերը, լուսանկարները և ողբերգական դեպքերի ականատեսների վկայությունները, որոնք ավելի քան 100 տարի առաջ  բաժին հասան հայ ժողովրդի: Դրանք պահվում են թանգարանում, ինչպես նաև յուրաքանչյուր հայիսրտում: Սրտանց և անկեղծորեն հայ ազգին մաղթում եմ խաղաղություն, բարություն, համերաշխություն և բարկեցություն»:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել իսրայելական ITV24 հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչելու ակնկալիքներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Իրանի և Իսրայելի հետ հարաբերություններին, Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով Հայաստանի սպասելիքներին:

 New York Times-ը վերլուծություն է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու միտում. մահ, ժխտում և նկարագրություն» վավերագրական ֆիլմի մասին: «Դժվար չէ տեսնել թե ինչպես հայերի կոտորածները հող նախապատրաստեցին Հոլոքոստի համար: «Ոչնչացնելու միտում»-ը կոչ է հիշելու զոհերին՝ հանուն իրենց և հանուն մեզ»,- նշում է հոդվածագիրը:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով նոյեմբերի 9-ին տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին և տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը: Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:  Բանակցությունների արդյունքները երկու երկրների նախագահներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

Տնտեսության ոլորտում Հայաստան-Հնդկաստան հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար բազմաթիվ միջոցառումներ պետք է ձեռնարկել: Հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Այստեղ մասնակցելով սննդի փառատոնին՝  անձամբհամոզվեցի, որ համագործակցության ներուժն իրոք շատ մեծ է: Մեկ թվի մասին լսեցի` Հնդկաստանում վերամշակվում է մրգերի ևբանջարեղենի միայն 10 տոկոսը: Այստեղ ունենք 3 ուղղությամբ աշխատելու հնարավորություն: Առաջին ուղղությունն այն է, որ որակյալ, մրցունակ սննդամթերք  կա Հայաստանում և Հնդկաստանում: Անհրաժեշտ  է ավելի մեծացնել այդ ոլորտում փոխանակումների ծավալը: Երկրորդ` Հայաստանում շատ ենք կարևորություն տալիս սննդի արդյունաբերությանը, հատկապես վերամշակման գործընթացին, այստեղմենք բավական փորձ ենք կուտակել»,- ասել է Սերժ Սարգսյանը: Որպես երրորդ ուղղություն նա նշել է, որ  Հայաստանում կարելի է  հիմնել համատեղ ձեռնարկություններ, որտեղ կվերամշակվի հնդկական հումքը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: 

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրին: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ վարկի գումարը տրամադրվում է երկու տրանշով՝ 2017 և 2018թթ. համար 40-ական մլն եվրո գումարի չափով:

«Բերքառատ Արցախ». այս խորագիրն է կրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա Հեռուստամարաթոնը։ Մարաթոնը, որն անցկացվելու է նոյեմբերի 23-ին, նպատակաուղղված է Արցախում հորերի հորատմանը, նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգայի կայանների տեղադրմանը։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Մարաթոնից առաջ բազմաթիվ անվանի գործիչներ, ուղերձներ են հրապարակում՝ կոչ անելով միանալ Մարաթոնին, հանգանակություններ կատարել Հայաստանի և Արցախի բարեկեցության համար։ Այս տարի իրենց հատուկ կոչերով հանդես են եկել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Թուլսի Գաբարդը։

Ռուս տիեզերագնաց-օդաչու,  ՌԴ հերոս  Սերգեյ Ռյազանսկին սոցցանցի իր էջում հրապարակել է տիեզերքից արված Երևանի լուսանկարները:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին և մի շարք այլ օրենքներ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու նոյեմբերի 6-8 Երևանում անցկացված Երկրորդ համահայկական գիտական համաժողովին, ինչպես նաև քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել նույն գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների, սփյուռքի նախարարները, արտաքին գործերի նախարարի տեղակալը, Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ: Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է: Նախագահը հաղթահարելի է համարել նաև ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարևանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները: 

Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթղթին: Նույն որոշմամբ հանձնարարվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթից բխող օրենքի նախագիծը:

ՀՀ 2018-2020 թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը (ՏԶԳԾ) արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ներկա է գտնվել Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման արարողությանը: Նշվել է, որ այս եզակի նախագիծն արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում:

Հայաստանում նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն սկսել պատրաստվող «ԱԱ Թրաքս» ընկերությունն այս պահին նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` նախաարտադրական պրոցեսը սկսելու համար, ասաց «ԱԱ Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանը: «Արտադրությունը սկսելու, մեքենաների հավաքման համար անհրաժեշտ դետալները ևսարքավորումներն ենք ներկրում Հայաստան: Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո արդեն կսկսենքնախաարտադրական պրոցեսը»,- ընդգծեց Գագիկյանը: Նա մանրամասնեց, որ իրենք արտադրելու են մի քանի տեսակի բազմաֆունկցիոնալ բեռնատարներ:  «Արտադրելու ենք բեռնատարներ, որոնք ունենալու են, օրինակ, սառնարան, խոհանոց, կարող է լինել նաևհիվանդանոցային որոշ ծառայություններ մատուցող ռեանոմոբիլներ, նաև ոստիկանական բեռնատարներ, տեղեկատվականտեխնոլոգիաներով հագեցած բեռնատարներ»,- նշեց Գագիկյանը: «ԱԱ Թրաքս» ընկերությունը ծրագիրը կյանքի կոչելու համար 40 միլիոն դոլարի ներդրում կիրականացնի: 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է լիբանանյան «AC HOLDING» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենի հետ՝ քննարկելու իրենց ներդրումային ծրագիրը։ Լիբանանցի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրությամբ։ Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ ավարտին են մոտեցել տարածքի ձեռքբերման աշխատանքները։ Ավարտական փուլում են նաև կազմակերպության կողմից իրականացվող ուսումնասիրությունները՝ ներդրումային ծրագրի իրականացման հաջորդ քայլերին անցնելու համար։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով:  Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են,  որ նախատեսվելու է օրենքից բխող՝ կառավարության մոտ յոթ տասնյակ որոշումների ընդունում, և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է  ընդգրկվել  այդ որոշումների նախագծերը  մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները: Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել:  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի հետ կապված ՀՀպաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընթացիկ տարվա  ապրիլ ամսից հանդիպել է բոլոր շահագրգիռ կողմերի՝ մտավորականության, ուսանողների, ԶԼՄ-ների և այլ շերտերի հետ: Այդ մասին Սարգսյանը նշեց կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ վերը նշված օրինագծի դեմ հանդես եկող ուսանողների հետ հանդիպմանը:  Մանրամասն նկարագրվել են օրենքի բոլոր կետերը: Ըստ նախարարի, օրինագծի շուրջ կազմակերպվել են մարզային քննարկումներ, ստացվել է 1000-ից ավելի առաջարկ: «Վստահեցնում եմ, նման փորձ, որ օրինագիծն այսքանմանրամասն քննարկվի, չենք ունեցել: Տարկետում անպայման լինելու է, և օրենքի նախագիծը հենց դրա մասին է»,-  ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարացնելու օրենսդրական նախաձեռնությանը:

Հայաստանի 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ ընտրողների 50.06%-ը: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել են  Ապարան, Արտաշատ, Կապան, Քաջարան, Ալավերդի, Ստեփանավան համայնքներում:

ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ենՀանրապետության տարբեր անտառտնտեսություններում տևական ժամանակ մեծ ծավալների  ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սխեմատիկ  կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր:

ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու որոշում ընդունեց: Նախագծի հիմնավորման համաձայն, կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք ՓԲԸ-ների գործառույթները մասամբ համընկնում են:

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:

Հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանը լայն մտահորիզոն ունի.  նա պայքարող և արարող տեսակ է: Այս մասին գիտնականի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսությանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Միջոցառումն անցկացվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում: «Աշխատանքի բերմամբ բազմիցս առնչվել եմ Հովհաննես Այվազյանի հետ: Հրաշալի է հանրագիտարանների այն շարքը, որը տպագրվել է նրա օրոք: Չնայած բոլոր դժվարություններին`իննսունականներին նակարողացավ համախմբել հանրագիտարանի վրա աշխատող բոլոր մարդկանց և չհանձնվեց, շարունակեց հանրագիտարաններիհրատարակումը, որոնք մենք պատվով ենք ներկայացնում միջազգային ցուցահանդեսներում»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

Սփյուռք

Չիլիում ապրում է 600-ից ավելի հայ: Սկզբում Չիլիի հայերը աշխատում էին առևտրի, արդյունաբերության ոլորտում` տեքստիլ, գորգ, թանկարժեք մետաղներ և այլն: Հաջորդող սերունդը տվել է տարբեր մասնագետներ` ակադեմիկներ, դիվանագետներ, լրագրողներ, բժիշկներ: Չիլիի հայ համայնքի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանի հետ: Անդրադարձ է եղել նրա անցած ուղուն, հայկական բանակին:

https://armenpress.am/arm/news/912125/turqiayum-azgayin-poqramasnutyunneri-nkatmamb-arka.html

Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները, այդ թվում և հայերը, մեր օրերում դժվարանում են օգտվել միջազգային երաշխիքներից և քաղաքացիական իրավական նորմերից բխող շատ օրենքներ: Բացի այդ, երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազգային փոքրամասնությունները հայտնվել են ատելության խոսքի թիրախում, թուրքական Politik Yol լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է մեջլիսի հայ պատգամավոր, Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը: Նա ընդգծել է, որ պոլսահայ մտավորական Հրանդ Դինքի մահվանից հետո Թուրքիայում բնակվող հայերի խնդիրները դարձել են ավելի տեսանելի և քննարկվող:

Միջազգային խճանկար

Ողբերգական հետեւանքներ ունեցած հրաձգության հերթական դեպքը ցնցել Է ԱՄՆ-ը. Տեխասի եկեղեցում կատարված սպանդի հետեւանքով զոհվել Է 26 մարդ: Տեխասի բապտիստական եկեղեցում հրաձգության պատճառ կարող Էր դառնալ կոնֆլիկտը Դեւին Քելլիի ընտանիքում, որն սպանդ սարքեց, պատմել ԷՏեխասի հասարակական անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչ Ֆրիմեն Մարտինը։ Նա հայտարարել Է, թե զոքանչը, որը Սազեռլենդ Սփրինգսում կանոնավոր կերպով բապտիստական եկեղեցի Էր հաճախում, Քելլիից սպառնալիքներ Էր ստանում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Տեխաս նահանգի Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Սիրիայի բանակը լիակատար վերահսկողության տակ Է վերցրել Աբու Քեմալ քաղաքը, որը երկրում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերջին պատվարն Է: 

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել է տվյալներ հայտնի ընկերությունների և աշխարհի տարբեր երկրների ներկա կամ նախկին ղեկավարների օֆշորային գործունեության վերաբերյալ: Paradise Papers անվանումը ստացած նյութերը պարունակում են շուրջ 13,4 մլն փաստաթուղթ: Դրանցում տվյալներ կան շուրջ 120 քաղաքական գործիչների մասին, այդ թվում և Կանադայի վարչապետի Ջասթին Թրյուդոյի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի անդամների, Միացյալ Թագավորության Եղիսաբեթ վերաբերյալ: Օֆշորային սկանդալում են հայտնվել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները: Օֆշորային նոր բացահայտման մեջ շրջանառվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի եղբոր անունը:

Սաուդյան Արաբիայի կառավարությունը մտադիր Է մինչեւ 800 մլրդ դոլար բռնագրավել կոռուպցիայի մեջ կասկածվող արքայազներից ու պաշտոնյաներից: Կասկածյալների ակտիվների զգալի մասը գտնվում Է արտասահմանում, ինչը դժվարացնում Է փողերը երկիր վերադարձնելու փորձերը: Ներկայում ձերբակալված են 60-ից ավելի արքայազներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ, բայց դա միայն ընդգրկուն հակակոռուպցիոն արշավի սկիզբն Է։ 

ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի պետական այցի ընթացքում 253,4 մլրդ դոլար ընդհանուր գումարի համաձայնագրեր են ստորագրել, հայտնել Է Չինաստանի առեւտրի նախարար Չժուն Շանը: Ստորագրվել է 15 համաձայնագիր՝ վերաբերող, մասնավորապես, Էներգետիկային եւ ավտոարդյունաբերությանը։

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակի սահմանումը կասկածներ չի թողնում դրան անդամակցությունը դադարեցնելու երկրի մտադրության հարցում: Այս մասին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը գրել Է իր հոդվածում, որը հրապարակել Է Daily Telegraph թերթը։ «Թող ոչ մեկը չկասկածի մեր մտադրության հարցում եւ հարցականի տակ չդնի մեր որոշումը, Brexit-ը կատարվում Է»,- գրել Էվարչապետն՝ ընդգծելով, որ, օրենսդրության մեջ կառավարության առաջարկած ուղղման համաձայն՝ «Միացյալ ԹագավորությունըԵվրամիությունից կհեռանա 2019 թվականի մարտի 29-ին Գրինվիչի ժամանակով ժամը 23:00-ին»: ԵՄ-ից դուրս գալու օրինագիծն այսխորհրդարանի ամենակարեւոր օրենսդրական ակտն Է, քանի որ այն կարեւոր Է սահուն եւ կարգավորված Brexit-ի ապահովման համար»,- հավելել Է նա:

Բրիտանացի ինժեներ եւ ձեռնարկիչ Ռիչարդ Բրաունինգը 

Լրահոս
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր Կամենդատյան
Ամբողջ լրահոսը »
Հարցում