Իսպանիայի վարչապետն ընկերություններին կոչ է արել չհեռանալ Կատալոնիայից
ՄիջազգայինԻսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կոչ է արել Կատալոնիայում գործող ընկերություններին չհեռանալ ինքնավարությունից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է վարչապետի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, շուրջ 2000 ընկերություն որոշել է փոխել իրենց կենտրոնակայանն ու Իսպանիայի այլ շրջաններ տեղափոխվել: Ընկերություններն իրենց հասցեները փոխելու դիմում սկսել են ներկայացնել հոկտեմբերի 2-ից՝ անկախության մասին հանրաքվեի հաջորդ իսկ օրը:
«Մենք խնդրում ենք Կատալոնիայի ընկերություններին չհեռանալ, սպառել կատալոնական արտադրանքները: Միասին մենք պետք է պաշտպանենք այն կապերը, որոնք մեզ միավորում են», - ասվում է Ռախոյի Twitter-ում:
Մարիանո Ռախոյը կիրակի՝ ինքնավար մարզում հանրաքվեի անցկացումից հետո առաջին անգամ ժամանել է Բարսելոնա:
Հիշեցնենք, որ նախօրեին հարյուր հազարավոր կատալոնացիներ երթի էին դուրս եկել՝ պահանջելով ազատ արձակել իրենց խորհրդարանի նախկին ղեկավարներին, որոնք կալանքի տակ են գտնվում: