Կարո՞ղ եք կռահել՝ նրան սպանե՞լ են, թե՞ նա ինքնասպան է եղել
LifestyleBlognews.am-ը գրում է.
Սիրո՞ւմ եք վերլուծել հանցագործություններ և պարզել իրական մեղավորներին։ Եթե այո, ապա ուսումնասիրեք հետևյալ լուսանկարն ու փորձեք պատասխանել՝ սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն է տեղի ունեցել։

Եթե դեռևս կասկածում եք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ապա կարդացեք պատասխանը։
Ահա մի քանի կետ, որոնք ապացուցում են, որ աղջկան սպանել են։
- Սպանվածն ակնհայտորեն ձախլիկ է։ Լամպը տեղադրված է նրա աջ կողմում, ինչը ևս առավել հավանական է ձախլիկների դեպքում։ Նկարում նրա ձախ ձեռքին ծխախոտ կա, այսինքն, եթե նա ձախլիկ է, ապա չէր կարող միևնույն ձեռքով միաժամանակ ծխել և ատրճանակով ինքնասպան լինել։
- Ըստ նախկինում եղած դեպքերի՝ փորձագետները պնդում են, որ ինքնասպանություն գործելուց առաջ մարդիկ ավարտում են գործերը, նոր որոշում վերջ դնել կյանքին։ Իսկ այստեղ նա ո՛չ վերջացրել է ծխախոտը ծխելը, ո՛չ էլ նամակ գրելը։
- Նրա ձեռքը, որում ատրճանակն է, ուղղված է դուրս թափված արյան հակառակ կողմ։
- Ինքնասպան լինելուց հետո մկանները թուլանում են, այսինքն՝ ատրճանակը չէր կարող կրակոցից հետո շարունակել նրա ձեռքում մնալ։