Թիմը կայուն և հուսալի խաղ ցուցադրեց. Կլոպ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Գալաթասարայի» (4:1) դեմ հանդիպումը և նշել.
«Թիմի նպատակն ի սկզբանե հաղթանակն էր: Մենք խաղը վերահսկում էինք: «Գալաթասարայը» մի քանի վտանգավոր պահ ունեցավ, սակայն մենք ամեն ինչ ճիշտ արեցինք: Ճիշտ պահին հեղինակեցինք գեղեցիկ և կարևոր գոլեր: Խաղի ելքն ինձ մոտ կասկած չէր հարուցում, թիմը կայուն և հուսալի խաղ ցուցադրեց»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sport-ը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները վաղաժամ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին: