Եվրամիությունը զենքի վաճառքի էմբարգո է սահմանել Վենեսուելայի նկատմամբ
ՄիջազգայինԵվրամիությունը երկուշաբթի արգելել է Վենեսուելա զենք և սարքավորումներ մատակարարել, որոնք կարող են օգտագործվել բռնաճնշումների համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդին:
«Խորհուրդը միաձայն որոշում է կայացրել պատժամիջոցներ սահմանել՝ ընդգծելով իր անհանգստությունը երկրում իրավիճակի առնչությամբ: Դրանք բաղկացած են զենքի և համապատասխան սարքավորումների էմբարգոյից, որոնք կարող են օգտագործվել ներքին բռնաճնշումների համար»,- ասված է ԵՄ անդամ-երկրների արտգործնախարարների հայտարարությունում:
Բացի այդ ընդունվել է նորմատիվային փաստաթուղթ, որը հեշտացնում է մուտքի արգելք և ակտիվների սառեցում ենթադրող անհատական պատժամիջոցների սահմանումը: Նշվում է, որ դրանք կարող են սահմանվել աստիճանաբար և ճկուն կերպով և ուղղված լինել հիմնականում անվտանգության ուժերի և մարդու իրավունքների խախտումների և օրենքի գերակայության ժողովրդավարական սկզբունքները չհարգելու համար մեղադրվող նախարարների և ինստիտուտների դեմ: