Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»


Իսրայելում քրեական հետաքննություն են սկսել հայկական դիրքերի վրա անօդաչուներով հարձակման մեջ կասկածվող ընկերության դեմ

Միջազգային

Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարք արտադրող այն իսրայելական ընկերության դեմ, որի արտադրանքի միջոցով Ադրբեջանը 2017 թվականին ԱԹՍ փորձարկման ժամանակ փորձել էր ռմբակոծել հայկական դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Aeronautics Defense Systems Ltd. ընկերության նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ հայտնի գնորդի հետ կատարված գործարքի շրջանակում»:

Հետաքննությունը վարում է Իսրայելի ոստիկանության Միջազգային հանցագործությունների հետաքննության միությունը, որը հայտնի է եբրայերենով Yahbal անունով: Գործընթաց սկսելու մասին տեղեկությունները հայտնի են դարձել նոյեմբերի 13-ին, երբ իսրայելական դատարանը թույլատրել էր հետաքննության անցկացումը՝ սահմանափակելով տեղեկատվության տրամադրումն այս ուղղությամբ: Ոստիկանությունը, մասնավորապես, հայտնել է, որ չի հստակեցնելու, թե ով է «հայտնի գնորդը»:

Aeronautics Defense Systems ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք պատրաստվում են լիակատար աջակցություն ցուցաբերել հետաքննությանը և «անել առավելագույնը, որպեսզի հետաքննությունը հնարավորինս արագ արդյունք տա»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտպանական արտահանման վերահսկման գործակալությունն օգոստոսին Aeronautics Defense Systems ընկերության համար կասեցրել էր Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ն «հայտնի գնորդին» արտահանելու արտոնագիրը:

Aeronautics-ի տվյալներով՝ ընկերությունը մտադիր էր «հայտնի գնորդի» հետ առաջիկա երկու տարում կնքել 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր: Այդ ժամանակ ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ ԱԹՍ վաճառելու ՊՆ կասեցումը վերաբերում է միայն «հայտնի գնորդին», իսկ մյուս օտարերկրյա գնորդների վրա այն չի տարածվում:

The Times of Israel-ը գրում է, որ թեպետ իսրայելական կողմը չի հայտնում գնորդի անունը, սակայն հայտարարություններից կարելի է ենթադրել, որ դա Ադրբեջանն է: Արտոնագրի կասեցումը եղավ այն դեպքից երկու շաբաթ անց, երբ նախարարություն բողոք էր ստացվել, որ Ադրբեջանի պահանջով ընկերությունն իր Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ն Լեռնային Ղարաբաղում կիրառել է հայկական ուժերի դեմ:

Հուլիսի 7-ի հարձակման ժամանակ վիրավորվել էր երկու հայ զինվոր:

ՊՆ ներկայացված բողոքի մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին Maariv պարբերականում: Համաձայն զեկույցի՝ ընկերությունը խումբ էր ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ ցուցադրելու ԱԹՍ-ն, որը կարող է բեռնվել 1-2 կիլոգրամանոց պայթուցիկով և ուղարկվել թշնամու թիրախին «ինքնասպանի» առաքելությամբ:

Համաձայն ներկայացված բողոքի՝ Orbiter 1K-ն Ադրբեջանի զինված ուժերին ցուցադրելու ժամանակ ընկերությանը խնդրել են հայկական ռազմական դիրքի վրա փորձարկում իրականացնել: Իսրայելի օրենքներով՝ նման փորձարկումը հակաօրինական է, իրական թիրախների վրա դրա փորձարկման համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն: «Այս պարագայում քիչ հավանական է, որ Aeronautics Defense Systems-ը ստանար նման թույլտվություն, քանի որ Իսրայելը Հայաստանին թշնամական պետություն չի համարում»,- գրում է իսրայելական The Times of Israel պարբերականը:

Maariv-ն այն ժամանակ հաղորդել էր, որ ԱԹՍ-ն շահագործող երկու իսրայելցիները հրաժարվել էին նման հարձակում իրականացնել՝ թեպետ սպառնալիքներ էին ստացել իրենց ղեկավարներից: Ավելի ուշ Բաքվում գտնվող Aeronautics Defense Systems-ի պատվիրակության երկու բարձրաստիճան պաշտոնյա փորձել էին կատարել Ադրբեջանի պահանջը, սակայն անհրաժեշտ փորձառության բացակայության պայմաններում չէին կարողացել ճիշտ խոցել թիրախները:

Իսրայելի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ իրենք քննում են դեպքը, սակայն այս հարցով ավելի բան չեն կարող ասել:

The Times of Israel-ը հիշեցրել է, որ 2016 թվականին Ադրբեջանը օգտագործել էր մեկ այլ արտադրության իսրայելական «ինքնասպան» ԱԹՍ՝ կիրառելով այն ավտոբուսի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով սպանվել էր յոթ հայ:

 

Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ Վարդևանյան