«Շատ էի ուզում ունենալ այս մեքենան». Գևորգ Մարտիրոսյանը նոր մեքենա է գնել. Tert.am Life
LifestyleTert.am Life–ը գրում է.
Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը նոր մեքենա է ձեռք բերել։ Tert.am Life–ի հետ զրույցում երգիչն ասաց, որ Mercedes-Benz S-Class է գնել։ Այսպիսի մեքենա ունենալ վաղուց էր ուզում։ Երգիչը նշեց, որ մեքենան նվեր չի ստացել, այն գնել է սեփական քրտինքով աշխատած գումարով։
«Ինչպես յուրաքանչյուր ոք, ես էլ շատ եմ սիրում մեքենա։ Ունեմ իմ սիրելի մակնիշները։ Mercedes-Benz S-Class–ն իմ ամենասիրելի մեքենաներից մեկն էր։ Շատ էի ուզում ունենալ այս մեքենան։ Երբ մի բան շատ ես ուզում, անպայման ունենում ես»,– ասաց երգիչն ու հավելեց, որ գրեթե ամեն տարի նոր մեքենա է ձեռք բերում, քանի որ սիրում է փոփոխություններ։
Շարունակությունը՝ այստեղ: