Այս երգը կարճ ժամանակում մեծ տարածում գտավ ՌԴ-ում. Ջուսն` իր և DJ Blackey-ի նոր տեսահոլովակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Ջուսը Life.panorama.am-ին պատմել է նոր տեսահոլովակի մասին, ինչպես նաեւ խոսել է առաջիկա ծրագրերի եւ անձնական կյանքի մասին:
«Ամիսներ առաջ DJ Blackey-ը գրեց ինձ եւ առաջարկեց միասին աշխատել: Նա ինձ ցույց տվեց «Crazy Freedom» երգը, որը հենց սկզբից շատ հավանեցի: Ի դեպ` այս երգը DJ Blackey-ը չորս տարի առաջ է գրել, երկարատեւ աշխատանքնրից հետո նա ինձ է տեսել այդ երգը կատարելիս, իսկ երբ ես համաձայնեցի, անմիջապես անցանք գործի: Տեսահոլովակի ռեժիսորն է Սեւակ Սողոմոնյանը, ով նաեւ մեզ հետ նկարահանվեց տեսահոլովակում` մարմնավորելով գլխավոր հերոսին: Մենք որոշեցինք, որ տեսահոլովակը սյուժետային զարգացում պետք է ունենա, ավելին` սցենարն այնպես է զարգանում, որի համաձայն այն պետք է շարունակություն ունենա: Ես եւ DJ Blackey-ը պլանավորում ենք այս աշխատանքի երկրորդ մասը ստեղծել. Հուսամ, որ մեր պլանները կիրականանան»,- պատմեց Ջուսը:
Շարունակությունը՝ այստեղ: