Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Հայաստանը թվային հասարակություն կերտելու ճիշտ ուղու վրա է, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբևէ չի տեսել. Թոնի Ֆադել

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը համոզված է՝  Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն:

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման ժամանակ Թոնի Ֆադելը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին, վարչապետին, հանձնաժողովին՝ մրցանակին առաջադրելու և իրեն ՀՀ Նախագահի մրցանակին արժանացնելու համար:

«Դուք իսկապես հավատում եք, որ կարող եք ձեր երկիրն հասցնել ապագայի հանգրվանին: Հաջողության միջավայր ստեղծելու համար կան երեք գործոններ, որոնցից առաջինը կրթությունն է՝ բոլոր հարթություններում: Այսօր աշխարհն ավելի արագ է փոխվում, իսկ տեխնոլոգիայի միջոցով զարգացումը միայն ու միայն արագանալու է, աշխարհի քաղաքացիները դրան պետք է պատրաստ լինեն ոչ միայն իրենց կրթությամբ, այլ նաև ամենօրյա կենսափորձով: Ցանկացած ծրագիր, որը կստեղծեք, որպեսզի շարունակաբար ձեզ և ձեր քաղաքացիներին կրթեք, այնքան ավելի լավ կլինի ձեր տնտեսության համար և այդ պարագայում կլինի նոր զարգացումների հնարավորություն»,- ասաց Թոնի Ֆադելը:

Նրա խոսքով, երկրորդ գործոնը վերաբերվում է պետական կառավարմանը և կառավարման միջոցով առաջնորդելուն: Ֆադելի համոզմամբ, այսօր ՀՀ  կառավարությունն ունակ է, կարող է ոչ միայն նոր տեխնոլոգիաները կառավարության ներսում կիրառել, այլ նաև ստեղծել օրենքներ և պետություն-մասնավոր գործընկերության միջոցով ձևակերպել թվային հասարակության էությունը, տվյալների մատչելիությունը՝ բնակչության բոլոր խմբերի համար: 

«Կարծում եմ, հավատացած եմ, որ Հայաստանը դա ունի, Նախագահի հետ խոսելուց հետո ես հավատում եմ, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբևէ չի տեսել, քանի որ դուք այստեղ ունեք միկրոտիեզերք: Եթե դիտարկեք ձեր ձեռնարկությունները, իրենք միշտ սկիզբ են առնում փոքրիկ թիմով:

Դուք ունեք փոքր պետություն, բայց այն կարող է մեծանալ, եթե օգտագործեք ձեր ունեցած միկրոտիեզերքը, միկրոհամայնքը: Ես գիտեմ հայ ժողովրդի անխոնջությունը, եթե նույնիսկ լինեն վայրիվերումներ, դուք կհասնեք դրան, քանի որ կառավարությունն այդ աշխատանքը շարունակելու է, իսկ այս հոգեվիճակով դուք կկարողանաք կերտել թվային հասարակություն»,-վստահություն է հայտնել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակակիրը:

Նրա դիտարկմամբ՝ հաջողության միջավայր ստեղծելու երրորդ գործոնը պետություն-մասնավոր գործընկերությունն է:

«Շատ կարևոր է, որպեսզի լինեք բաց և ընդունող ինձ նման մարդկանց, ներդրողների նկատմամբ, վարպետների համար, նրանց ներգրավեք ձեր հասարակության մեջ, ձեր ներկայացուցիչներին մեզ մոտ ուղարկեք և աշխարհից քաղեք առավելագույնը: Համոզված եմ, եթե կերտեք թվային հասարակություն ու դա անեք այլ երկրներից շուտ՝ աշխարհը կսկսի ձեզ, ձեր հաջողված փորձը ուսումնասիրել: Վստահ եմ, որ դուք դա կարող եք անել: Ըստ իս՝ այս գործոններն են ձեզ առաջ տանելու և ստեղծելու նոր աշխարհը՝ հենց այստեղ:

Եթե հավատացած եք, որ ապագան ձեր համոզմունքն է՝ կհասնեք դրան, եթե ճանապարհին շարունակեք հընթացս սովորել: Ես ձեզ մարտահրավեր եմ նետում, հուսով եմ՝ կվերադառնամ և կօգնեմ ձեզ, որպեսզի կառուցեք թվային հասարակություն, որպեսզի աշխարհին ցույց տաք, թե ինչ ասել է պատրաստ լինել հաջորդ հազարամյակին: Ինչպես այբուբենն եք ստեղծել, առաջինը քրիստոնեությունն ընդունել, այնպես էլ կարող եք լինել թվային հասարակության մեջ և կրկին անգամ դուք տոն կտաք՝ ինչպես անցյալում եք արել»,- ընդգծել է Ֆադելը:

 

«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր Կամենդատյան