Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Իրաքում եզդի կանանց և երեխաներին վաճառում են: Քիչ առաջOrer.am-ը կապ հաստատեց եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ. <<Երեկ ի ուրախություն եզդի ժողովրդի 300 կանանցից 225-ը ազատագրվեցին գերությունից: Իսկ թե որտեղ են այն մյուս կանայք միայն կարող ենք ենթադրել, որ վաճառել են: Ամեն դեպքում որևէ ինֆորմացիա չունենք նրանց մասին: Ասեմ նաև, որ այդ ազատագրված կանանց մասին էլ հստակ ինֆորմացիա չունենք, թե վերադարձվել են Իրաք, թե տեղափոխվել են այլ երկիր: Միայն գիտենք, որ գերությունից ազատ են արձակվել: Այժմ ինֆորմացիան հավաքագրում ենք>>: