Մեղրով և խմորիչով պատրաստվող խմոր. Մեղրաբույր այս խմորից պատրաստված թխվածքների համն ուղղակի անհնար է մոռանալ
LifestyleԹխեք այս խմորից՝ ինչ կամենաք. Խմորիչով պատրաստվող այս խմորը շատ հայտնի է: Եթե այն ճիշտ հունցեք, կստանաք շատ համեղ թծվածքներ, որին առաջարկում ենք ավելացնել մեղր:
![]()
Այս խմորը տանտիրուհիներին երևակայելու անսահման հնարավորություններ է տալիս: Կարող եք ավելացնել նրան նաև չամիչ, կամ թխելիս մեջը ջեմ լցնել և այլն:
Բաղադրիչներ
- Ցորենի ալյուր- 700 գր.
- Շաքարավազ- 70 գր.
- Խմորիչ- 20գր.
- Վանիլ-0,25թ/գ
- Կաթ-300մլ
- Մեղր-3ճ/գ
- Աղ-0,5թ/գ
- Սերուցքային կարագ-70 մգ
Պատրաստումը
- Խառնեք խմորիչը 1 ճ/գ շաքարավազի և 1ճ/գ ջրի հետ:
- Մաղեք ալյուրը, հունցեք խմորը՝ ավելացնելով կաթը (կարող եք փոխարինել այն ջրով) և խմորիչի խառնուրդը:
- Ավելացրեք մնացած բաղադրիչները և ստացեք փափուկ խմոր: Եթե շատ կպչուն է, ապա ավելացրեք ևս մի քանի գդալ ալյուր: Ծածկեք սրբիչով և դրեք տաք տեղ՝ թողնելով 1,5–2,5 ժամ: Ընթացում 2 անգամ տրորեք խմորը՚:
- Երբ խմորը իր ծավալից 2,5–3 անգամ մեծանա, ձևավորեք ձեր ցանկացած ձևով կամ ձևամանում և թխեք՝ ինչ ցանկանաք:
Մեղրաբույր և համեղ այդ թխվածքները շատ հաճելի է թեյի կամ սուրճի հետ:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը