Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը
ՔաղաքականԱդրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այսօր կխոսենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին հարցերի շուրջ: Ադրբեջանը շահագրգռված է այդ հարցի շուտափույթ կարգավորմամբ», - ասել է Ալիևը:
Ալիևի խոսքով՝ այս հանդիպումը հնարավորություն է նաև քննարկելու երկու երկրի հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցերը քննարկելու համար: Վերջինս նշել է, որ Ադրբեջանը բավարարված է նրանով, թե ինչպես են դասավորվում միջպետական հարաբերությունները, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները և լավ դինամիկա ունեն:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատում է որպես ռազմավարական գործընկերների հարաբերություններ: