Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ» Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան  Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթ Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն Հովասափյան Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր Կամենդատյան Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում են Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Ինչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»


Ինչպես են դավաճանում կենդանակերպի նշանները

Lifestyle

Խոյ

Խոյերը դաժանորեն են դավաճանում, և եթե «բռնացնեք նրան դեպքի վայրում», իր մեղքը չի հերքի։ Նա կնստի Ձեր կողքին և երազկոտ հայացքը վեր սևեռելով՝ կասի. «Դու մեծ աղջիկ ես, և պետք է հասկանաս, որ տղամարդիկ այդպիսին են»։ Եվ մինչ Դուք հուսահատ և զարմացած կփորձեք ինչ-որ բան ասել, նա կավելացնի. «Ի դեպ, դու ինձ համար շատ թանկ մարդ ես»։

Ցուլ 

Ցուլը հազվադեպ է դավաճանում և համարվում է ամենահավատարիմ զուգընկերներից մեկը կենդանակերպի նշանների ցանկում։ Սակայն կա մի փոքրիկ խնդիր՝ եթե Ցուլը դավաճանել է, ուրեմն իսկապես սիրահարվել է։ Եվ եթե կենդանակերպի մնացած նշանները կարող են որևիցե կերպով զատել ընտանիքն ու սիրային կապը, ապա Ցուլը անպայման կամուսնանա քարտուղարուհու հետ, որին «պատվազրկել է»։

Երկվորյակներ

Երկվորյակները կեղտոտ ձևով են դավաճանում։ Սեռական զուգընկերներին նրանք ընտրում են բացառապես մտերիմ ընկերների շրջապատից։ Այնպես, որ ամանորյա սեղանի շուրջ նստելիս մտածում են «Օ՜, ես այստեղ բոլորի հետ քնել եմ, ինչ զվարճալի է»։

Սակայն Երկվորյակը մեկ այլ կողմ էլ ունի։ Եթե Ձեր բախտը բերի, ապա նա երբեք չի դավաճանի, որովհետև իրեն բավական է միայն իր վառ երևակայությունը։ Այսինքն՝ եթե դուք հավաքված եք ամանորյա սեղանի շուրջ, նա իրեն անկողնում է պատկերացնում  հավաքվածներից ինչ-որ մեկի հետ։

Խեցգետին 

Խեցգետինը բացահայտ է դավաճանում։ Այսինքն, նույնիսկ կարիքը չկա կարդալու նրա հեռախոսի հաղորդագրությունները։ Հենց որ Խեցգետինը սկսում է բարձրաձայն խորհել աշխարհի անկատարության մասին, կամ որ «երեկ օտար մարդիկ էինք, իսկ այսօր արդեն ավելի հարազատ ոչ ոք չունեմ», կարող եք համոզված լինել՝ նա դավաճանել է։ Խեցգետինը դավաճանում է, որովհետև փնտրում է իր «միակին»։

Առյուծ

Զարմանալի է, սակայն Առյուծը հազվադեպ է դավաճանում։ Հենց Առյուծից ես սպասում, որ նա իր շուրջ կհավաքի իրեն նման մի քանի էգ և կվայելի կյանքը։ Բայց իրականում Առյուծը չի սիրում ավելորդ կալորիաներ ծախսել ուրիշի արցունքները սրբելու համար, և իրեն բավական է իմանալ, որ այս կամ այն կինը պատրաստ է տրվել ցանկացած պահին։ Իսկ մինչ կինը չի տրվել Առյուծին, նա պարտավոր չէ սրբել նրա փսլիքները։ Մի խոսքով՝ եթե քո Առյուրը ծույլ է, կարող ես հանգիստ քնել։

Կույս

Կույսը դավաճանում է Ջեյմս Բոնդի սկզբունքներով։ Եթե Դուք սիրավեպ եք սկսել ամուսնացած Կույս-տղամարդու հետ, ապա Ձեր հանդիպումները կվերածվեն արկածային ֆիլմի, որը լի է հանելուկներով։ Սակայն մի վախեցեք՝ Կույսի կինը Ձեզ չի գտնի և չի զանգի․ Կույսն իր գործը լավ գիտի։ Նա ճարպիկ է, համոզիչ և շատ զգուշավոր։ Միակ միջոցը իմանալու, որ Կույսը քեզ դավաճանում է «Ես սիրում եմ ուրիշին, արի բաժանվենք» արտահայտությունն է։

Կշեռք

Կշեռքները վարպետորեն են դավաճանում։ Նրանք տարիներ շարունակ կարող են երկու ընտանիք ունենալ և չթաքցնել դա, սակայն միևնույն է՝ ոչ ոք չի իմանա։ Որովհետև ունակ են խուսափել ավելորդ հարցերից և դասակարգել ամեն բան այնպես, որ բոլորին հարմար լինի։ Բացի այդ, Կշեքները շատ լուրջ են վերաբերվում ամուսնական պարտականություններին և հազվադեպ են բաժանության նախաձեռնողը լինում։

Կարիճ 

Կարիճները չեն դավաճանում։ Իսկապես չեն դավաճանում։ Բնականաբար, մարդիկ, որոնք փոքր-ինչ կենսաբանություն են ուսումնասիրել, ոչ մի լավ բան նրանցից չեն սպասում։ Եվ իզուր․ Կարիճները շատ լուրջ են վերաբերվում հարաբերություններին և ամուսնությանը։ Դավաճանել սիրելիին Կարիճի համար անհեթեթություն է։ Իսկ այն փաստը, որ Կարիճը բարդ անձնավորություն է և կարող է սիրահարվել տարվա մեջ քսան անգամ, բոլորովին այլ պատմություն է։

Աղեղնավոր

Աղեղնավորները մոլեգին կերպով են դավաճանում։ Եթե հնարավորություն է լինում մի նոր պատմության մեջ ընկնել, նրանք առիթը բաց չեն թողնում։ Կռահել Աղեղնավորի դավաճանությունը շատ հեշտ է. ի դեպ՝ ընդհանուր ընկեր-բարեկամներից։ Երբեմն էլ կարող եք դա իմանալ մինչև դավաճանության տեղի ունենալը, որովհետև Աղեղնավորը չի դիմանա և կպատմի բոլոր ընկերներին, թե որտեղ և  ինչ դիրքով է պատրաստվում անցկացնել հաջորդ կիրակին։

Այծեղջյուր

Այծեղջյուրները անմեղ են դավաճանում։ Կարծում են, որ դավաճանության մեջ ոչ մի վատ բան չկա։ «Սա իմ կինն է, ես նրան սիրում եմ, իսկ այս կնոջը ես պարզապես ցանկանում եմ»։ Բոլորը պետք է գոհ մնան՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Այծեղջյուրներին «բռնացնելն» այդքան էլ հեշտ չէ։ Սակայն եթե նրան անհերքելի ապացույցներ ներկայացնեք, նա կխոստովանի։ Սակայն մեծ նշանակություն էլ չի տա պատահածին։

Ջրհոս

Ջրհոսների դավաճանությունները էմոցիոնալ են և հուզական։ Ջրհոսները չեն սիրում թաքնվել և ենթագիտակցորեն ուզում են, որ բոլորն իմանան իրենց դավաճանության մասին, և այդ «մղձավանջը» արագ ավարտ ունենա։ Ընդհանրապես, Ջրհոսները դժբախտ մարդիկ են, և դավաճանության իրենց հրահրում է միապաղաղությունն ու առօրեականությունը։ Իրենք փնտրում են որևիցե անսովոր մի բան, սակայն․․․ հերթական անգամ Ջրհոսը պարզում է, որ բոլոր կանանց կիսաավարտիքում նույն բանն է թաքնված։

Ձկներ

Գործի դնելով սեփական վառ երևակայությունը՝ Ձկները կարող են հերքել  դավաճանությունները ցանկացած իրավիճակում։ Ցանկացած։ Նույնիսկ եթե Դուք Ձեր անկողնում մել այլ կին գտնեք, Ձուկն անմեղ աչքերով կապացուցի Ձեզ, որ դա իր մորաքրոջ աղջիկն է, որը եկել է հեռավոր մի գյուղից ոտքով․․․որ նրան ծեծել է ամուսինը։ Նա այնպես է մրսել, որ հանել է իր ամբողջ հագուստը և մտել վերմակի տակ՝ տաքանալու։ Սա անհեթեթություն է թվում, սակայն երբ դա ասում է Ձուկը, հնչում է ավելի քան համոզիչ։

 

 

Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվելԻ՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԵրբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՊատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանԿիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՓաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումԻններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերել