Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Վիգեն Սարգսյանը վստահեցնում է` ՊՆ-ն ու մոնթեականներն անելու են ամեն ինչ, որ վարժարանը դառնա երկրի լավագույն կրթահամալիրը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է`կրթությունն ընդհատած ու հայկական զինված ուժերում ծառայության անցած հրամանատար Մոնթե Մելքոնյանի ամենամեծ բերկրանքը կլիներ այն, որ իր անունով վարժարանը վաղվա սպայակազմի դարբնոց է դարձել: Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց նախարարը` հավելելով, որ վարժարանի համար ընտրված «Ճանապարհ դեպի բարձունք» կարգախոսն առավել քան խոսուն է: 

«Թեև այս վարժարանը գտնվում է բարձունքի վրա, սա, սիրելի մոնթեականներ, սկիզբն է այն ճանապարհի, որ բոլորս միասին ու, առաջին հերթին, դուք պետք է անցնենք մինչև բարձունք»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեց, որ մեկ տարի առաջ այս օրերին որպես պաշտպանության նախարար այցելեց դեռևս Երևանում գործող ռազմամարզական վարժարան ու ծանոթացավ երկրին ծառայելու վստահությամբ լցված երիտասարդների վարժանքներին և ուսումնական գործընթացին: Հենց այդ օրն էլ, վերադառնալով նախարարություն, հղացավ գաղափարը, որ այդ ուղին ընտրած երիտասարդներն արժանի են լավագույն պայմաններին: «Ես այսօր ուզում եմ բոլոր մոնթեականների անունից շնորհակալություն հայտնել գերագույն գլխավոր հրամանատարին գաղափարը միանգամից սատարելու, կիսելու և անիրականանալի թվացող այս միտքը իրականություն դարձնելու համար»,-նշեց պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով`հաշված ամիսների ընթացքում բազմաթիվ մարդկանց շարունակական ու հետևողական ջանքերով համալիրը հարմարեցվեց ռազմամարզական վարժարանի սաների համար: Նախարար Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Պետական եկամուտների կոմիտեին, որը կիսակառույց համալիրը բանակին փոխանցելուց զատ շարունակեց աջակցել այն վերջնական փուլի բերելու հարցում: Շնորհակալական խոսքերի արժանացան նաև «Այբ կրթական հիմնադրամը, «Թումո» կենտրոնն ու Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: 

«Շենքը վարժարան չի դառնա առանց բովանդակության: «Այբ» հիմնադրամն, ընդառաջ գալով մեր առաջարկին, ձեռնամուխ եղավ այս վարժարանի կրթական բովանդակության բարձրագույն չափանիշներին համապատասխանեցմանը: Շնորհակալություն նաև մանկավարժական կոլեկտիվի, նոր ընդունվող սաների ընտրության գործընթացում հետևողական աշխատանքի, այնուհետև հոգաբարձության կազմում ներգրավվելու համար»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` «Թումո»-ն էլ միացավ արտագնա առանձին հաստատությունում կենտրոն հիմնադրելու գաղափարին, իսկ գեղարվեստի պետական քոլեջը ոչ միայն վարժարանին նվիրեց իր սաների աշխատանքներից, այլև այնտեղ պարբերաբար անց է կացնում հայոց արվեստին ու մշակույթին նվիրված դասընթացներ:

«Շնորհակալություն բոլորին, ովքեր հավատացին ու կանգնեցին գաղափարի կողքին: Մոնթեականներն ու պաշտպանության նախարարությունն անելու են ամեն ինչ, որ այս վարժարանը տարեց տարի գրավի երկրի լավագույն կրթահամալիրի, լավագույն հանրային ավագ դպրոցի համբավը»,-եզրափակեց ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Նոյեմբերի 25-ին Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 60 տարեկան:

 

«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր Կամենդատյան