Անժելա Սարգսյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել
LifestyleԱՄՆ-ում արդեն պատրաստվում են Սուրբ Ծնունդին: Այդ են վկայում Միացյալ Նահանգներ տեղափոխված Անժելա Սարգսյանի նոր լուսանկարները, որոնք նա հրապարակել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարներում դերասանուհին կեցվածք է ընդունել իր դստեր՝ Եվայի հետ, որի ֆոնին սուրբծննդյան տոնական զարդարանք է:


Նշենք, որ 35-ամյա Անժելա Սարգսյանը Լոս Անջելեսում խաղում է թատերական ներկայացման մեջ, ինչպես նաեւ՝ քոլեջ հաճախում:
«Ես ուսանող եմ»,- գրել էր Անժելան սոցցանցում:

Դատելով լուսանկարներից՝ դերասանուհին սովորելու է Լոս Անջելեսի քոլեջներից մեկում, բայց թե ինչ մասնագիտությամբ, Անժելան չի բացահայտել: