Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Խմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ» Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»


Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնը հագեցած կլինի վարպետության դասերով

Հասարակություն

Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում անցկացվող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, փառատոնի նախագահ էմմա Սարգսյանը ներկայացրել են փառատոնի նպատակներն ու այս տարվա ծրագրի մանրամասները: Ասուլիսին ներկա են գտնվել նաև փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող միջազգային գովազդային առաջատար ընկերությունների՝ Saatchi & Saatchi ընկերության բրենդի ռազմավարության պատասխանատու Շանթ Հալեբյանը, Standard Vision կազմակերպության փոխտնօրեն Քևին Բարթանիանը, Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Ամարալը և IKRA ստեղծարար մտածողության դպրոցի հիմնադիր Վասիլիյ Լեբեդևը:

Ներկայացնելով փառատոնի ընդհանուր ծրագիրը՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնի հիմնական նպատակն է ներդնելով միջազգային փորձը՝ զարգացնել մայրաքաղաքում արտաքին գովազդի ոլորտը:
«Երևանի քաղաքապետարանն, անշուշտ, տարվա ընթացքում մշակում և կյանքի է կոչում գովազդային դաշտի արդիականացմանն ուղղված տարբեր ծրագրեր, սակայն փառատոնը ստեղծում է մի նոր հարթակ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու ոլորտը՝ ապահովելով գովազդային արշավների բարձր որակ: Այդ նպատակով այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել փառատոնին երիտասարդների, մասնավորապես տարբեր բուհերի ուսանողների ներգրավմանը, ովքեր, վստահ եմ, այս օրերին նախատեսված միջոցառումների և վարպետության դասերի ընթացքում կլրացնեն իրենց փորձն ու գիտելիքների պաշարը»,- նշել է Արազ Բաղդասարյանը: 
Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի նախագահ Էմմա Սարգսյանն իր հերթին նկատել է, որ այս տարի փառատոնը հյուրընկալել է աշխարհահռչակ 5 ընկերությունների արտ-տնօրեններին, որոնք էլ կվարեն առանձին վարպետության դասեր և կկիսվեն իրենց փորձով: 
Փառատոնի շրջանակում կազմակերպված մրցույթների արդյունքներով լավագույն առաջարկների հեղինակները հնարավորություն կունենան իրագործելու իրենց գովազդային մտահղացումները: 
Գովազդային միջազգային ընկերությունների մասնագետները, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ողջունել և կարևորել են քաղաքային իշխանության կողմից գովազդային դաշտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Վերջինները նաև նկատել են, որ Երևանը մեծ ներուժ ունի՝ դառնալու ոլորտի առաջատար քաղաքներից մեկը:
Փառատոնը կեզրափակվի նոյեմբերի 25-ին կայանալիք մրցանակաբաշխությամբ: Ծրագրի շրջանակում հայկական գովազդային շուկայում լավագույնը ճանաչված նմուշները 7 անվանակարգում՝ կրեատիվ մոտեցում, լավագույն գովազդային արշավ, սոցիալական գովազդ, լավագույն գովազդային կրիչ, լավագույն գովազդային կրիչի նախագիծ, չիրականացված գովազդային արշավ և լավագույն ադապտացիա, միջազգային ժյուրիի ընտրությամբ կպարգևատրվեն:

 

Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՔաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում