«Ես չէի սպասում, որ իմ հանդեպ վերաբերմունքն այդպիսին է». Արմինկան` նոր աշխատանքի և ամերիկյան կյանքի մասին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Երգչուհի Արմինկան մոտ մեկ տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Այս ընթացքում նա նոր աշխատանքներ չէր ներկայացնում, իսկ որպես դիզայներ ունեցած ցուցադրությունների, կորպորատիվներին մասնակցելու մասին չէր խոսում։ Նոյեմբերի 28–ին երգչուհին պրեմիերա ունի. նա և Նորոն կներկայացնեն իրենց զուգերգը «Սեր ու տարիներ» երգի հիման վրա։
ԱՄՆ տեղափոխվելուց 1 տարի անց Արմինկան իր առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին։
Զուգերգի մասին
«Նորոն առաջարկեց զուգերգ անել։ Ես իրեն միշտ հավանել եմ որպես երգիչ, սիրով համաձայնեցի։ Վաղուց ոչինչ չէի արել, արդեն ծրագրեր ունեի նոր երգերի անդրադառնալու, սակայն որոշեցի Լոս Անջելիսի մեր համայնքում առաջին քայլս զուգերգով անել։ Ինձ համար առաջնայինն այն է,որ համայնքն իմանա, որ ես արդեն այստեղ եմ ապրում և ստեղծագործում։ Սա նրանց ներկայանալու իմ առաջին քայլն է, այցեքարտս`որպես համայնքի երգչուհի։ Երգը բավականին գեղեցիկ է ստացվել։ Երկար ենք ընտրել ու աշխատել այս երգի վրա։ Հավատում եմ, որ պիտի շատ սիրվի, որովհետև թե՛ երաժշտությունը, թե՛ տեքստը շատ գեղեցիկ են»,– ասաց երգչուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։