Իսկզբանե նախատեսված էր, որ այն ունենալու է 33 սերիա. Սերժոն՝ «Ամուսնացածների լիգա» սիթքոմի ավարտի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հանրային հեռուստաընկերության «Ամուսնացածների լիգա» սիթքոմն ավարտվեց: Դրա ցուցադրությունը կարծես թե կարճ տեւեց, սակայն Life.panorama.am-ի հետ զրույցում դիջեյ Սերժոն, ով այստեղ որպես դերասան էր ներկայանում, վստահեցրեց, որ ամեն ինչ ընթացել է ըստ նախատեսածի:
«Սիթքոմի ավարտի հարցում պետք չէ նոր պատասխաններ գտնել, իսկզբանե նախատեսված էր, որ այն ունենալու է 33 սերիա»,- նշեց Սերժոն:
Հետաքրքրվելով, թե «Ամուսնացածների լիգան» արդյոք շարունակություն կունենա, պատասխանեց.
«2-րդ եթերաշրջանի հետ կապված ստույգ ոչ մի ինֆորմացիա չկա, հետեւաբար այդ մասով կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող»:
Սեժոն նկատեց՝ իրեն հետաքրքիր էր առաջին անգամ հենց այս թիմում որպես դերասան ներկայանալը:
Շարունակությունը՝ այստեղ: