Այս երեխան ասես հսկա լինի․ մի քանի ամսեկանում արդեն 20 կգ էր կշռում
LifestyleՉահաթ Կումարը լույս աշխարհ է եկել մնացած երեխաների պես նորմալ քաշով և հասակով։ 4 ամիս անց ծնողները նկատեցին, որ աղջիկը աճում է «ոչ թե օրերով, այլ ժամերով»։

«Նա միշտ քաղցած է, անընդհատ կաթ և հաց է ուտում», ասում է հայրը։
«Սկզբում ուրախ էինք, որ երեխայի ախորժակը տեղում է, սակայն սկսեցինք անհանգստանալ»,- ասում է նրա մայրը։

Նրանք դիմել են բժշկի, սակայն բժիշկը չի կարողացել անգամ արյուն վերցնել ստուգման համար, քանի որ մաշկի և ճարպի շերտը շատ հաստ է եղել։

