ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 6-ին' ժամը 07.24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահ այտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 41 AA 400 պետհամարանիշի (վարորդ Ա. Ա. ծնված 1981թ.) և «ԳԱԶ-53» մակնիշի 266 LS 68 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենաները: Ա. Ա.-ը և ուղևոր Գ. Ի.-ը (ծնված 1954թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքնազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան: