Բազմաթիվ նամակներ և զանգեր ենք ստացել, որ մարդիկ չեն կարողանում քվեարկել. Հ1-ից արձագանքում են
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2017» համաեվրոպական մրցույթը, որտեղ հաղթող ճանաչվեց Ռուսաստանը: Հիշեցնենք, որ հաղթողն ընտրվեց պրոֆեսիոնալ ժյուրիի ևհանդիսատեսի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։ Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Վրաստանն էր, երկրորդը` Ռուսաստանը, երրորդը` Ավստրալիան, 4–րդը` Հայաստանը։ Մրցույթի հեռարձակման ժամանակ հանդիսատեսի քվեարկությունը վայրկյաններ անց փոխեց պատկերը` առաջին տեղում հայտնվեց Ռուսաստանը, երկրորդում` Վրաստանը, երրորդում՝ Ավստրալիան, իսկ Հայաստանին բաժին ընկավ միայն 6-րդ հորիզոնականը:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում քվեարկության կանոններում որոշակի փոփոխություն էր գրանցվել, ըստ որի՝ մասնակից երկրները հնարավորություն ունեին քվեարկելու սեփական երկրի օգտին: Հենց այս հանգամանքն էլ կարծես թե պատճառ դարձավ որոշակի խուճապի, սրան զուգահեռ՝ բազմաթիվ օգտատերեր հայտնում էին, որ քվեարկել չի ստացվում:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում զրուցել է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսիկ Զախարյանի հետ:
Շարունակությունը՝ այստեղ: