Ինչպես են Արփի Գաբրիելյանի երկրպագուները «Arpi Gabrielyan fan club»-ի համար հետևորդներ «քերում» (լուսանկար)
LifestyleԻհարկե, զարմանալի է, որ մեր փոքրիկ Հայաստանում մարդիկ ցանկանում են իրենց տարբերակել հասարակ մահկանացուներից ու որակվել որպես « հայտնի մարդ» կամ «աստղ», բայց ամեն ինչ այդպես է որ կա ու այս երևույթից փախչել չի լինում։
Բայց ավելի հետաքրքրիր ու զարմանալի բան կա մեր փոքրիկ երկրի համար։ Դա վերոնշյալ «աստղերի» ֆան էջերն են, որոնք կամ բացվում են հենց այդ հայտնի մարդու անմիջական մասնակցությամբ, կամ հայտնին ձևացնում է, որ նույնիսկ տեղյակ էլ չէ այդ էջի մասին։
Այդպիսի ֆան էջերից մեկը «Ֆուլ հաուս» սիտկոմի սիրված դերասանուհի Արփի Գաբրիելյանի՝ «Arpi Gabrielyan fan 1» էջն է, որը ինստագրամում հետևորդներ է հավաքում շատ փորձվեց ու հասարակ ձևով։
Նա ինչ որ ձև հրապարակում է մի փոքր հատված «Ֆուլ հաուսից» ու նշում է, որ ողջ սերիան կարող եք նայել իր էջում, իսկ էջում նայելու համար պետք է իրեն սկսես հետևել։
Այս լուսանկարը փաստում է «հետևորդագողերի» ողջ էությունը։

Չեմ կարող ասել՝ Արփին տեղյակ է այս էջի գոյության մասին, թե ոչ, բայց ցանկանում եմ Արփիին տեղեկացնել, որ ոչ մի տեղ չբարձրաձայնի իր ֆան փեյջի հետևորդների թվերի մասին, քանի որ նրանք այս մեթոդով են ավելանում։
Հեղինակ՝ Կռիծիկ /Boomnews.am/