Սոնա Շահգելդյանը՝ իր հղիության լուրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Օրերս Կ. Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արամ Ավագյանի հեղինակային երեկոն, որին մասնակցում էին մի շարք հայ երգիչ-երգչուհիներ: Նրանց թվում էր նաեւ Սոնա Շահգելդյանը, ով այս համերգից հետո նոր խոսակցությունների պատճառ է դարձել: Համերգից արված լուսանկարների տարածումից հետո կարծիքներ կան, թե Սոնա Շահգելդյանը պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ:

Այս թեմայի շուրջ պարզաբանում կատարելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Սոնայի հետ, ով հարցին ի պատասխան, նշեց. «Ոչ, դեռեւս բալիկի չեմ սպասում, սակայն ցանկությունս շատ մեծ է կրկին մայրանալու: Հուսամ՝ Աստված ինձ կրկին մայր կդարձնի եւ տղաս քույր կամ եղբայր կունենա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։