Այս տղան ընդամենը 18 տարեկան է, բայց նրա մասին խոսում է ամբողջ աշխարհը (Photo)
LifestyleԱնդրեյ Տյուրին անունով այս պատանին, կարողացել է շատ ճկուն կերպով համատեղել լուսանկարը և ֆոտոշոփը։ Այդ երկուսի միջոցով նա ստեղծում է ինքնատիպ ու յուրօրինակ այնպիսի գլուխգործոցներ, որոնք զարմացնում են, հիացնում և հաճախ վախեցնում:

Մի քանի լուսանկար իրոք սարսուռ են առաջացնում և ստիպում վերանայել դրանք մի քանի անգամ։ Հեղինակի ֆանտաստիկ և սյուրրեալիստական արվեստի երկրպագուների քանակը օրեցօր ավելանում է մեծ արագությամբ։ Շատ հաճախ իր աշխատանքների մոդելը լինում է հենց ինքը, երբեմն մասնակից դարձնելով չորքոտանի ընկերոջը։
Տղայի աշխատանքներն ուշադրության են արժանացրել լրատվամիջոցները, և շատ հնարավոր է, շուտով դրանք կզարդարեն համաշխարհային լավագույն ամսագրերի շապիկները։












