Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


Հայ-էմիրաթական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. ԱՄԷ-ն Հայաստանում նշում է հիմնադրման 46-ամյակը

Քաղաքական
Արաբական Միացյալ Էմիրությունները տոնում է հիմնադրման 46-ամյակը: Դեկտեմբերի 2-ին նշվող ազգային տոնի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին:
 
«1971 թվականի այս օրը երկրի Էմիրությունները միավորվեցին մեկ պետության մեջ, որը դարձավ կայուն զարգացման, առաջընթացի եւ աճի առաջատար մոդել Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս»,- նշեց դեսպանը:
 
Նա անդրադարձավ Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք բարձր մակարդակի են:
 
«Այս հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ համագործակցության սկզբունքների վրա, ինչն անցյալ տարի հասավ ռազմավարական գործընկերության մակարդակի: ՀՀ Նախագահի կատարած վերջին այցը ԱՄԷ, Աբու Դաբիի թագաժառանգի սպասվող այցը Հայաստան, ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարի այցը Երեւան, ինչպես նաեւ Հայաստանի եւ Էմիրությունների նախարարների փոխայցերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին»,- շեշտեց Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին՝ ընդգծելով, որ տնտեսական, մշակութային հարաբերություններում նկատվում են շարունակական զարգացման եւ աճի միտումներ, ինչի վառ ապացույցն է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճը: 2017 թվականին 9 ամիսների ընթացքում այն հասել է մոտ 140 մլն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված 71 մլն դոլարի փոխարեն:
 
«Ակնհայտ է, որ երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ Հայաստանում էմիրաթական ներդրումների աճը փաստում են Հայաստանի տնտեսության նկատմամբ Էմիրությունների բիզնես ոլորտի վստահության մասին, ինչին նպաստել են նաեւ մեր հայ գործընկերների հետեւողական ջանքերը: Ակնկալում ենք, որ առաջիկայում կգումարվեն հայ-էմիրաթական համատեղ հանձնաժողովի հանդիպումներ՝ հատկապես, հաշվի առնելով, որ համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, իմ բարեկամ պարոն Արմեն Գեւորգյանը: Ես միայն կարող եմ գնահատել եւ ողջունել հայ-էմիրաթական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ հուսալով, որ այն կունենա նորանոր հաջողություններ ապագայում»,- հավելեց դեսպանը:
 
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն էլ ընդգծեց, որ անցնող տարին իսկապես բեկումնային էր հայ-էմիրաթական հարաբերությունների համար:
 
«Մեր երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ ձեւավորված լավագույն բարեկամական հարաբերությունները ավելի նպաստեցին բոլոր ոլորտներում մեր կապերի զարգացմանը եւ խորացմանը: Ես ուզում եմ այսօր վստահեցնել բոլորին, որ մենք նույն ջանասիրությամբ եւ եռանդով պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքները»,-եզրափակեց Արմեն Գեւորգյանը:
Անգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց