Խոյերի համար բարդ շրջան է. Դեկտեմբերի-ի աստղագուշակ
LifestyleԽոյ
Խոյերի համար բարդ շրջան է: Զուգընկերոջ հետ խնդիրներ կառաջանան, փորձեք վեճերի չբռնվել, ձեզ թվում է, թե իրարից հոգել եք, բայց դա այդպես չէ, պարզապես դժվար շրջան է:
Ցուլ
Դուք լիդեր եք, սա դժվարություններ է առաջացնում անձնական կյանքում, դուք դժվար եք ենթարկվում դիմացինին, չեք լսում դիմացինի կարծիքը, փորձեք ամեն ինչին մի փոքր մեղմ մոտենալ:
Երկվորյակ
Դուք կարծես թե չեք կարողանում լեզու գտնել շրջապատի հետ, ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ սիրելիի: Զուր եք քայքայում ձեր նյարդերը, փորձեք խնայել ձեզ և դիմացինին:
Խեցգետին
Դուք այս շրջանում կլինեք առավել քան աշխատասեր: Մեղվի պես անընդհատ կաշխատեք, ինչն իր արդյունքը կտա կամ պաշտոնի բարձրացման, կամ աշխատավարձի բարձրացման տեսքով:
Առյուծ
Սիրո ասպարեզում սպիտակ շրջան է: Դուք կգտնեք ձեր 2-րդ կեսին, եթե ամուսնացած եք, ապա կողակցի հետ հարաբերություններն ավելի կամրապնդվեն:
Կույս
Դուք շատ եք կախված շրջապատի կարծիքից: Փորձեք դուրս գալ այդ կաղապարներից, փորձեք մի փոքր ձեզ համար ապրել և ի շահ ձեզ:
Կշեռք
Անձնական հարաբերություններ հաստատելիս, դուք առաջին հերթի ուշադրություն եք դարձնում նյութականին, իհարկե նյութականը կարևոր է, բայց ոչ առաջնային, փորձեք սրտով շարժվել:
Կարիճ
Միշտ կգտնվեք սիրելիի ուշադրության կենտրոնում: Դուք էլ եք ձեզնով սկսել զբաղվել և ճիշտ եք արել: Փորձեք հոգևոր սնունդ ստանալ:
Աղեղնավոր
Դուք կենտրոնացած եք կարիերայի վրա: Ձեզ այս պահին այլ բան չի հետաքրքրում: Բայց ուշադիր եղեք առողջությանը, փորձեք խուսափել գերհոգնածությունից:
Այծեղջյուր
Այժմ ոչ թե հետևելու, այլ մասնակցելու ժամանակն է: Խոսքը և ընտանեկան, և գործնական հարցերին է վերաբերում: Եղեք նախաձեռնող:
Ջրհոս
Լավ ապագա է սպասվում աշխատավայրում, եթե ծուլություն չցուցաբերեք, լինեք աշխատասեր և նվիրված:
Ձկներ
Բարդ իրավիճակներում կհայտնվեք: Պրոբլեմներ են սպասվում կյանքի բոլոր ասպարեզներում, բայց եթե ժամանակատախտակ գծեք ու սկսեք հերթով զբաղվել բոլոր հարցերով, ամեն ինչ նորմալ կլինի: