«Մերժվածի» Տապասիան խնդիրներ ունի նոր սերիալի նկարահանման հրապարակում. նրան արհամարհում են
LifestyleLife.tert.am-ը գրում է.
«Մերժվածը» հեռուստասերիալի դերասանուհի Ռաշամի Դեսայը Հայաստանում հայտնի է դարձել Տապասիայի կերպարը մարմնավորելու արդյունքում: Նա նաև այլ հեռուստասերալներում է նկարահանվում, սակայն այդքան էլ մեծ հաջողություն չի ունենում: Հիմա Ռաշամի նկարահանվում է Dil Se Dil Tak հեռուստասերիալում, որի դերասանները դեմ են դուրս եկել նրան ու չեն շփվում դերասանուհու հետ:
Ինչպես հայտնում է India.com-ը՝ նույնիսկ հեռուստասերիալի գլխավոր դերասան Սիդհարթ Շուկլան չի ցանկանում շփվել Ռաշամիի հետ: Նկարահանման հրապարակում ու այլ հավաքներին նա նախընտրում է հեռու գտնվել դերասանուհուց, թեև կադրում նրանք բավականին ջերմ հարաբերություններ ունեն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: