Մասնագետներն այս լուսանկարում հայտնաբերել են չափազանց լուրջ հանցագործություն. Իսկ դուք նկատեցի՞ք
LifestyleԱյն, որ իրեն կողոպտել են, կինը հասկացել է միայն տուն վերադառնալուց հետո՝ լուսանկարները նայելիս, որոնք արվել էին Թայլանդում: Շատ հաճախ վերադառնալով արձակուրդից՝ մենք աչքի ենք անցկացնում մեր լուսանկարները՝ հիշողությունների միջոցով արձակուրդին անցկացրած հաճելի պահերը վերապրելու համար: Սակայն երբեմն պարզվում է, որ զգացողությունները կարող են բոլորովին հակառակը լինել:

Ահա հենց այդպիսի բան պատահեց այս կնոջ հետ, որը վերադառնալով ծովից՝ հասկացավ, որ իրեն կողոպտել են երկու փոքրահասակ աղջիկները:
| Наполнение групп и страниц |
Նկարում պարզ երևում է,թե ինչպես են ազգային հագուստով սիրունատես երեխաները կնոջ ձեռքից հանում նրա ժամացույցը: Այդ ժամանակ զոհն անգամ չի էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում և շարունակում է ժպտալ տեսախցիկին:

Այս լուսանկարի շուրջ բազմաթիվ և տարաբնույթ մեկնաբանություններ են հնչել: Շատերը կարծում են, որ ոչ մի գողություն էլ չկա: Սակայն Reddit-ի օգտատերերը քննարկել են սա և եկել եզրահանգման, որ սա վարժեցրած գողություն , որ հատուկ է գրպանահատներին, ովքեր իրենց զոհին ընտրելիս պարտադիր հպվում են նրան, ինչպես այս աղջիկը, որը կնոջ ձեռքը շոյելով աննկատ փորձել է հանել ժամացույցը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը