Ամանորյա կանապե (6 տարբերակ)
Lifestyle- մայոնեզ - 5 ճ/գդ
- ձու - 5 հատ
- ձու - 6 հատ (լորի)
- հաց սև - ըստ ճաշակի
- հաց սպիտակ - ըստ ճաշակի
- սոխ կանաչ - ըստ ճաշակի
- լոլիկ չերրի - ըստ ճաշակի
- լոլիկ - 5 հատ
- պանիր - մի քանի կտոր
- երշիկ - մի քանի կտոր (բժշկական)
- պանիր հոլանդական - 50 գր
- ձիթապտուղ սև - ըստ ճաշակի
- սամիթ - մի քանի ճյուղ
- տաքդեղ - (կարմիր, դեղին, կանաչ) զարդարելու համար
Պատրաստման եղանակ
- Ձվերը խաշում և մաքրում ենք: Մեծ ձվերը երկու մասի ենք բաժանում:
Պատրաստում ենք լցոնը: Դեղնուցները հանում և տրորում ենք, պանիրն անցկացնում ենք քերիչով, ավելացնում 1 ձուն, 2 ճ/գդ մայոնեզը և լավ խառնում ենք:
- Պատրաստում ենք գլխարկով լոլիկները: Լոլիկները վերևի մասից կտրում ենք, լցնում ենք միջուկը և ծածկում գլխարկը:

- Պատրաստում ենք լցոնված սարդերը: Ձվի սպիտակուցները մեջ լցոնում ենք, վրան ավելացնում կտրատած սամիթ: Սարդերին պատրաստում ենք ձիթապտղով, իսկ աչքերը ստանում մայոնեզից:
- Պատրաստում ենք աստղիկ բուտերբրոդները: Սև հացը, երշիկը և պանիրը աստղաձև կտրատում ենք համապատասխանաբար՝ մեծ, միջին և փոքր չափերով: Դնում ենք իրար վրա, իսկ վրան զարդարում տաքդեղներից կտրատած մանր աստղիկներով:

- Համեղ սնկեր: Չերրի լոլիկները 2 մասի ենք բաժանում, լորի ձվի վրա դնում ենք լոլիկները և վրան մայոնեզով կետիկներ անում:

- Բուտերբրոդ Զատիկ: Պատրաստում ենք փոքրիկ ծաղիկ-հացիկները:

- Վրան լցնում ենք մեր պատրաստած լցոնը, այնուհետև պանիր ու սամիթ լցնում: Այս ամենից հետո չերրի լոլիկով և ձիթապտղով զատիկ ենք պատրաստում և մայոնեզից աչքեր ստանում:

- Բուտերբրոդ-փունջ: Սպիտակ հացը կտրատում ենք:

- Կանաչ սոխից ցաղուն, իսկ երշիկից, պանրից ու կարմիր տաքդեղից ծաղիկներ ենք պատրաստում, դնում հացի վրա և մայոնեզով նախշեր անում:
Ահա և վերջ: Արդյունքը կապշեցնի բոլորին:
- Մեր կանապեները պատրաստ են:

- Վայելում ենք:

Ամանոյա կանապե կարող եք պատրաստել հատկապես երեխաների համար