Երևան, 22.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանիան շահագործման է հանձնել Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային մարտկոցների պարկը Հայաստանի ղեկավարությունը երկիրը տանում է ինքնասպանության՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես. «Փաստ» Ո՞վ կարող է հանդես գալ որպես Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման շահագրգիռ կողմ. «Փաստ» «Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում. «Փաստ» Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ» «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ» «Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ» Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ. «Փաստ» Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»


Մարսելի քաղաքապետի հետ հանդիպմանը Հրանուշ Հակոբյանը բարձրացրել է Մարսել- Երևան ուղիղ չվերթի հարցը

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի հինգ քաղաքների՝ Մարսելի, Լիոնի, Վալանսի, Դեսինի, Գրենոբլի քաղաքապետերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ հանդիպման ընթացքում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բազմաթիվ հարցերի քննարկման ընթացքում բարձրացրել է նաև Մարսել-Երևան ուղիղ չվերթի բացման խնդիրը: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել: Նախարարը առաջարկել է Հայաստանի դպրոցներում ֆրանսերենի ուսուցման դասընթացներ կազմակերպել: Հանդիպմանը քննարկվել է նաև Մարսելի կերպարվեստի թանգարանի ցուցանմուշների ցուցադրության կազմակերպումը Երևանում:

Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընթացիկ տարվա սեպտեմբերին Արցախ կատարած այցելության համար, որի ընթացքում Արցախի Ճարտար քաղաքի և Դեսինի միջև ստորագրվել է բարեկամության հուշագիր: Սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Դեսինի քաղաքապետի աջակցությունը տեղի հայերին, հայկական մշակույթի և հիշողության կենտրոնին:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրային պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով:

Լիոնի քաղաքապետ Գևորգ (Ժորժ) Կեպենեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերություններին վերաբերող հարցեր, դրանց բարձր մակարդակն ու խորացմանն ուղղված քայլերը, քննարկվել է 2018թ. հոկտեմբերին տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր, որին նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը:

Լիոնի քաղաքապետը և ՀՀ սփյուռքի նախարարը քննարկել են մարտ ամսին Գևորգ Կեպենեկյանի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մանրամասները: Նախարարը և քաղաքապետը արծարծել են կրթության, ճարտարապետության, բժշկության ոլորտների հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիաների շուրջ համագործակցությունը՝ մատնանշելով Երևանում գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առկայությունը:

Հանդիպման ավարտին նախարար Հակոբյանը Գևորգ (Ժորժ) Կեպենեկյանին պարգևատրել է նախարարության ոսկե հուշամեդալով:

Հանդիպումից հետո նախարարը և Լիոնի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի հետ հանդիպման ժամանակ նախարարն ու քաղաքապետը կարևորել են Գրենոբլի տարբեր ոլորտների զարգացման գործում հայերի ակտիվ մասնակցությունը: Քաղաքապետը նշել է, որ հայերը հարգված ու սիրված են իր և գրենոբլցիների կողմից:

Քննարկվել են Սևան և Գրենոբլ քույր քաղաքների համագործակցությանը վերաբերող, մասնավորապես՝ տուրիզմի և էկոլոգիայի ոլորտներին առնչվող հարցեր:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Պիոլին հայկական մշակույթի տան, և առհասարակ, հայ համայնքի  գործունեությանն աջակցելու համար:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանի, Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանի,  Արևմտյան Եվրոպայի և Ֆրանսիայի Հայոց թեմի  առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Վալանսի հայ մշակույթի կենտրոն և «Ռադիո A»-ի գրասենյակ:

Հանդիպմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլյա Դարագոն, Բուրգ-լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրրիեն, Դրոմ դեպարտամենտի փոխնախագահ Վերոնիկ Պուգիետը:

 

Հորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ․ Փեզեշքիան ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է եռակողմ բանակցությունները Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասինԴանիան շահագործման է հանձնել Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային մարտկոցների պարկըՃապոնիայում բռնկված թռչնագրիպի պատճառով 560 հազար հավ է սպանդի ենթարկվելու․ KyodoԱշխարհի ամենաբարձր տաճարը հասել է իր առավելագույն բարձրությանը Շենգավիթում բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը. կան վիրավnրներ Արաղչին հայտնել է Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ զnհերի թիվը Pharrell Williams-ը և Jacob & Co․-ն մեկնարկում են Objects of Brilliance աճուրդը, որում ներկայացված են ոսկերչական եզակի գլուխգործոցներԼուկաս Սելարայանը գոլ է խփել Արգենտինայի առաջնության հերթական խաղում (տեսանյութ)«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդես (ֆոտոշարք) Սլովակիան պատրաստ է փետրվարի 23-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա. ՖիցոԱլիևի հիտլերյան թեզերն ու Ամասիայի միջադեպը․ ինչպե՞ս է իշխանությունը բացում դռները թշնամու առաջ․ Էդմոն ՄարուքյանՓոքրիկ Քիմը և նրա առաջին հիթը. Քարդաշյանը կիսվել է 1987 թվականի հազվագյուտ լուսանկարով և հուզել երկրպագուներինՎրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը․ Վրաստանի էկոնոմիկայի նախարարՆախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով․ ՀՀ կառավարություն Չենք թողնի, որ մեր լեզուն և մշակույթը ոչնչացնեն. Ատոմ ՄխիթարյանԼեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում Արմենչիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել Միակ պետությունները, որոնք բացահայտ կերպով ողջունել և ծափահարել են Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, եղել են Ադրբեջանն ու Թուրքիան․ Արշակ ԿարապետյանԱրցախն իմ հայրենիքն է, արյուն էինք թափել սուրբ հողի համար րոպե անգամ չվարանելով․ Խաչիկ ԳալստյանԻնչ էին անում ադրբեջանցիներն Ամասիայում ու ինչու են կարոտում այն «Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում. Էդմոն Մարուքյան Իջեցնելու ենք դեղերի գները եռեսուն տոկոսով. Հրայր ԿամենդատյանՔաղաքականությունը խաղ ու պար չէ, որ ամեն մի խեղկատակ գա ասի՝ բարև ձեզ, ես քաղաքական գործիչ եմ. Էդմոն Մարուքյան Քաղաքական դաշտ ենք գալիս՝ փոխելու խաղի հին կանոնները․ Ավետիք Չալաբյան.«ՀայաՔվե»-ն բանակցում է առողջ ազգային քաղաքական ուժերի հետ․ Ցոլակ ԱկոպյանԱՄՆ- Իրան հակամարտությունը ինչ նոր հավանական վտանգներ է իր մեջ պարունակում․ Կարապետյան Լավ մասնագետները՝ տնտեսության կայունության և աճի հիմքում. ԶՊՄԿ-ի օրինակը Մենք հիշում ենք Ալիևի մատ թափ տալը, իսկ դու գնացել ձեռքն ես սեղմում. Արշակ ԿարապետյանՏնտեսական ծրագիր, որը Հայաստանը կդարձնի ավելի բարեկեցիկ․ միացե՛ք մեզ Կենսաթոշակառուների այսպիսի վիճակը պետության համար ամոթալի է․ Դավիթ ՀակոբյանԹուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել. Տիգրան Դումիկյան ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է Սփյուռքը պետք է լինի Հայաստանի շարունակությունը և մասնակցի որոշումների ընդունմանը․ Ատոմ ՄխիթարյանՊահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն․ Նաիրի Սարգսյան Մենք բացում ենք պատմության նոր էջ՝ վստահ և արժանապատիվ քայլերով. Գագիկ Ծառուկյան«Կոպտերներ». երբ ու ինչպես առաջին անգամ ստեղծվեցին դրանք. «Փաստ»Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբՍտեղծվել է մոլեկուլ, որը ինքնահավաքվում է արևային մարտկոցների մեջ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000- ական ԱՄՆ դոլար. տեսանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ)․ «Անդադար ակցիա» Երևանում, հանքահորի պայթյուն Չինաստանում, մարդատար ինքնաթիռի խոցում Սինայի թերակղզում. «Փաստ»Հայաստանի ղեկավարությունը երկիրը տանում է ինքնասպանության՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես. «Փաստ»«ՀայաՔվեն» արդեն նաև Մասիսում էԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան