Դոնեցկում դպրոց է ռմբակոծվել
ՄիջազգայինԴոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության իշխանությունները երկօրյա սուգ են հայտարարել Դոնեցկի դպրոցի հրետանային ռմբակոծության հետևանքով զոհված երեխաների հիշատակին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի կողմից ստորագրված հրամանագիրը:
Ավելի վաղ, ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ որակավորելով Դոնեցկի դպրոցի ռմբակոծությունը որպես միջազգային հանցագործություն:
Ռմբակոծության հետևանքով երկու անչափահաս է մահացել, ևս երեք բնակիչ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել: