Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Եկամտա­հարկի հաշվին հիպոթեկային վար­կի տոկոսների փոխ­հա­­տուցման մասով սահմանափակումները չեն ազդի միջին և ցածր խավի վրա

Հարկային օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծով սահմանափակումներ են նախատեսվում հիպո­թեկային վարկի մարմանն ուղղվող եկամտահարկի գումարների ստացման մասով, որը, սակայն, ազդեցություն չի ունենա միջին խավի վրա:
 
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նրա դիտարկմամբ` 2014 թվականի նոյեմբերից կիրառվող նշյալ իրավական նորմը, որն ի սկզբանե պետք է գնողունակ պահանջարկի ձևավորման ու սոցիալական խնդիր լուծեր, ըստ էության, չի գործել սոցիալական բաղադրիչի մասով:
 
«Պարզում է` իրավական այդ հնարավորությունից օգտվում է ավելի շատ այն խավը, որ սոցիալական խնդիր չի լուծում իր համար, այլ հերթական անշարժ գույքն է ձեռք բերում ու կուտակում իր հարստությունը անշարժ գույքի տեսքով: Դրա համար մենք առաջարկեցինք որոշակի սահմանափակումներ, որը, սակայն, միջին խավի վրա որևէ ազդեցություն չունենա»,-ասաց փոխնախարարը:
 
Այսպիսով` առաջարկվում է կառուցապատողից ձեռք բերվող բնակարանի և առանձնատան, ինչպես նաև պետությունից և համայնքից ձեռք բերվող բնակարանի համար գործարքի առավելագույն շեմ սահմանել 55 միլիոն դրամը:
 
Ըստ Դավիթ Անանյանի` այս գումարը բավարար է Երևանի կենտրոնում 130-140 քառ. մետր մակերեսով բնակելի տարածք ձեռք բերելու համար, ինչը որևէ կերպ չի կաշկանդի միջին խավին: Առաջարկվում է նաև եկամտային հարկի վերադարձման չափի սահմանափակում` եռամսյակը 1.5 միլիոն դրամից ոչ ավելի` անկախ այն հանգամանքից, թե քանի հոգի են վարկառուները կամ համավարկառուները:
 
«Ենթադրենք երիտասարդ ընտանիք, ամուսիններից մեկը վարկառու է, մյուսը` համավարկառու, ձեռք են բերել բնակարան, իրենց ամսական եկամտային հարկի առավելագույն չափը, որ կարող են ակնկալել պետբյուջեից վերադարձի տեսքով 500 հազար դրամ է: Դա համարժեք է ամսական 1.6-1.7 միլիոն դրամ աշխատավարձ ունենալուն, խոսքը գնում է ամսական 800-900 հազար դրամ եկամուտ ն նրանցից յուրաքանչյուրի դեպքում: Դրանից բարձրի դեպքում միայն այս սահմանափակումը կգործի»,-բացատրեց Դավիթ Անանյանը:
 
Երրորդ սահմանափակումն էլ կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից այս համակարգից օգտվելու հնարավորություն յուրաքանչյուր անձի տրվելու է մեկ անգամ`անկախ նրանից` նա հանդես է գալիս վարկառուի, թե համավարկառուի տեսքով: «Եթե անձը որոշել է իր հարազատի` եղբոր, քրոջ համար հանդես գալ որպես համավարկառու, ինքն իր համար որպես վարկառու երկրորդ անգամ հանդես գալու հնարավորություն չի ունենա: Թողել ենք անձը որոշի իր սոցիալական խնդիրը լուծի, թե հարազատի: Միջին խավը, եթե բնակարանի խնդիր է լուծում, պետությունն ասում է մեկ անգամ կարող եմ քեզ օգնել: Երկրորդ, երրորդ անգամն արդեն սոցիալական բաղադրիչից գնում ենք բիզնես բաղադրիչի»,- հավելեց ֆինանսների փոխնախարարը:
Եգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ