Այս աղջիկը նիհարեց 65 կգ-ով` նախկին ընկերոջից «վրեժ լուծելու» համար. այսօր նա իսկական «սեքս-բոմբ» է
LifestyleՍիդնեյի բնակչուհին 65 կգ նիհարել է այն բանից հետո, երբ նախկին սիրեցյալը մատնանշել է նրա ավելորդ քաշը:
25-ամյա Հեյլի Ուեսթոբին համալսարանում սովորելու առաջին տարում գիրացել է մինչև 119 կգ։
Աղջիկը չարաշահել է արագ սնունդը և ալկոհոլը այնքան ժամանակ, քանի դեռ նրա նախկին սիրեցյալը կոպիտ մեկնաբանություն է թույլ տվել այս կապակցությամբ։
«Մենք վիճում էինք ինչ-որ հիմարության պատճառով, և նա ասաց, որ վատ չէր լինի, եթե նիհարեի»,-պատմել է աղջիկը։
Վեճից հետո ավստրալուհին որոշում է կայացնում վերանայել իր կենսակերպը։
Ուեթսբին կորցնում է ավելորդ կիլոգրամները առողջ սննդի, պարբերաբար մարզումների շնորհիվ։
«Հոգուս խորքում հասկանում եմ, որ նա չէր ցանկանում կոպտել ինձ, ուղակի անհանգստանոմ էր իմ ավելորդ քաշի պատճառով»,-ասել է նա։



