Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան  Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթ Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն Հովասափյան Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր Կամենդատյան Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում են Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Ինչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»


Ինչպիսի սեքս են սիրում հորոսկոպի նշանները

Lifestyle

Սեռական հարաբերություններն՝ ըստ կենդանակերպի նշանի, այնքան էլ հիմար բան չեն, որքան կարծում է թերահավատների մեծ մասը:

Կենդանակերպի ամեն նշանը ոչ միայն պահվածքային և հոգեբանական առանձնահատկություններ ունի, այլև՝ սեփական սեռական նախընտրությունները, որոնց ծանոթ լինելով՝ հեշտ է գայթակղել ցանկացածին:

Խոյ տղամարդ

Սեռական հարաբերություններում ջանում է ապացուցել, որ ինքը ոչխար չէ: Պատրաստ է ամեն տեղ կունիլինգուս անել: Բոլորովին չի ամաչում նրանից, որ զբաղվում է ինքնաբավարարմամբ: Չնայած սեռական դիմացկունության անբավարարությանը՝ Խոյն ուղղակի կենսաբանական պահանջ է զգում քարշ գալու բազմաթիվ անմեղ կանանց հետևից գրեթե պատանեկան ոգևորությամբ: Էրեկցիա՞․ հավանաբար: Պահպանակնե՞ր․ տեսականորեն հարգում է:

Овен в сексе – сексуальный гороскоп Овна

Խոյ կին

Եսասեր է և սկզբունքային: Նրան պետք է նպատակասլաց կերպով և արագ գայթակղել․ կա՛մ միանգամից ամեն ինչ կտա, կա՛մ էլ՝ ոչինչ ու երբեք: Գայթակղելու ամենալավ միջոցը որևէ ակնառու սխրանք գործելն է: Կին խոյերը շատ բռնկուն և կրքոտ են, դրա համար էլ նախընտրում են ըմբռնող և ենթարկվող զուգընկերների: Կարող է թվալ, թե նրանք լրիվ զուրկ են սեթևեթանքից կամ էլ անտարբեր են իրենց հասցեին կնամեծարության դրսևորումներին: Օրինակ՝ չեն պահանջում վերարկուն պահել և նույնիսկ կարող են իրենք բացել դուռը:

Ցուլ տղամարդ

Սեռական հարաբերությունների թվով կենդանակերպի ցանկացած նշանից առաջ կանցնեն: Մնացած առումներով բանի պետք չեն: Չեն սիրում փոփոխել դիրքերը: Նրանց լրիվ բավարարում է չարչրկված՝ «տղամարդը՝ վերևում, կինը՝ ներքևում, դեմ առ դեմ»-ը, պատահական կապերի առատության հետևանքով հաճախ հիվանդանում են վեներական հիվանդություններով: Չնայած ուղղահայաց դիրքում Ցուլը սիրում է ղեկավարել, անկողնում նա միշտ իշխող դիրքը զիջում է կնոջը: Էրեկցիան երբեմն հաջողվում է, երբեմն՝ չէ: Պահպանակները մերժում են, ինչպես լեյկոցիտը՝ օտարածին մարմինը: Նման տղամարդուն հետաքրքրելու համար կինը պիտի հնարավորինս անտարբեր տեսք ունենա, չարձագանքի նրա ժպիտներին: Խուլ ձևանալը, շարժումներով բացատրելը չի օգնի: Նրան ոչ մի դեպքում «այո» մի ասեք:

Ցուլ կին

Փող են սիրում և անընդհատ իրենց ցուցադրել: Տղամարդը պիտի բավականաչափ հարուստ լինի զանազան զարդեր գնելու համար և բավականաչափ հարուստ՝ այդ զարդերը հենց նրա համար գնելու համար: Նման կանայք ամենից հաճախ մահանում են խանդոտ ամուսնու ձեռքից: Սեռահասուն Ցուլ կինն անպայման պիտի «գեր» լինի: Եթե «գեր» չէ, նշանակում է՝ ինչ-որ խնդիր կա: Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, պետք է հոգ տանել նրա մասին: Անհրաժեշտ է նրան կերակրել «Սնիկերսով» և մսով, բայց ավելի լավ է՝ քաղցր լիկյորներով: Միաժամանակ պետք է փաղաքշել էրոգեն հատվածները: Եթե Ցուլ կինը զուրկ է դրանից, դժբախտ է և շատ է տառապում: Իսկ եթե ունի դա, երջանիկ է և սիրառատ: Դադարների ժամանակ կարելի է էրոտիկ անեկդոտներ պատմել, բարձրաձայն որևէ հետաքրքիր բան կարդալ և երգեր երգել: Հաջողության ամենամեծ շանսերն ունեն գործարարներն ու զինվորականները:

Երկվորյակ տղամարդ

Հանդիպման ժամը նրան հարմար չէ: Ներանձնական մթնոլորտը ճնշում է նրան: Միակնությունը ձանձրացնում է: Ցանկացած սահմանափակում նրան հունից հանում է: Սեռական հարաբերություններում տաղանդավոր է, կռահում է ցանկությունները, կարող է ցանկացած այլասերում ներկայացնել որպես գրավիչ մի բան: Օրգազմային լիցքաթափման ընթացքում ամաչում է տնքալ: Սիրում է, երբ զուգընկերուհին զուգագուլպաներ կամ դրա նման բաներ է հագնում: Հոյակապ էրեկցիա ունի: Չես ստիպի առանց պահպանակի անկողին մտնել: Առիթը բաց չի թողնի խմբակային սեքսի առաջարկ անելու:

Երկվորյակ կին

Սեփական խորաթափանցության զոհն է: Անկարողին տարբերում է սեքսի հսկայից, առանց շալվարի ներսը նայելու (և ընդհանրապես, մարդկանցից լավ գլուխ է հանում): Հաճախ ամբողջ կյանքն անցկացնում է սպիտակ վերարկու հագած ասպետի փնտրտուքում: Ու քանի որ նմանները հազվադեպ են հանդիպում, նման կանանց կյանքում սեռական հարաբերությունները հաճախ կապված չեն սիրո հետ: Չնայած թվացյալ թեթևամտությանը՝ բավականին հաշվենկատ են: Հաճախ զուգընկերոջը մոլորեցնում են նրա անձի նկատմամբ իրենց չափազանցված հետաքրքրությամբ: Երկվորյակ կանանց մոտ նման հետաքրքրությունը իրենց բնորոշ հետաքրքրասիրության դրսևորումն է, ոչ թե հեռու գնացող պլանների: Հաճույք են ստանում էրոտիկ ֆիլմերի համատեղ դիտումից, սեռական հարաբերությունների նոր դիրքեր սովորելուց և ընդհանուր ծանոթներին քննարկելուց:

Խեցգետին տղամարդ

Չնայած անվանմանը՝ այս նշանի ներկայացուցիչը սեքսում համանուն դիրքը չի սիրում: Բայց իրեն բավականին լավ է դրսևորում մյուս՝ ոչ պակաս գռեհիկ դիրքերում: Սեռական ակտի ժամանակ նա մեկ արագ, մեկ դանդաղ է շարժվում՝ ձգտելով բազմազանության և համոզված լինելով, որ դա դուր կգա զուգընկերուհուն: Իր գլխավոր զենքն է համարում կունիլինգուսը: Սեքսից հետո սիրում է քննարկել նախկին սեռական կապերը, ընդ որում՝ թե՛ իր, թե՛ զուգընկերուհու: Իր «նվաճումները» երկար է հիշում ու հաճախ է պատմում դրանց մասին: Էրեկցիան քմահաճ է, պահպանակ գործածելուց չի խորշում:

Խեցգետին կին

Աստղագուշակի այս նշանի անունն ինքն իրեն բնութագրում է… Խեցգետին կինը պաշտում է սեքսը ու միշտ արկածներ է փնտրում, ընդ որում՝ սեքսից հետո կարող է անհետանալ, այն էլ՝ երկար ժամանակով: Նա առանձնահատուկ զգայունություն ունի ծիսական մանրուքների նկատմամբ, շատ խանդոտ է, մի քիչ վամպիրի նման ու նենգ: Մյուս կողմից էլ այս նշանի կանանց բնորոշ «կպչունությունն» այնքան ուժեղ է զարգացած, որ նրանցից հեշտությամբ բաժանվելու հույսեր չարժե փայփայել: Նրանք իրենց ճանկերով մեղմորեն սեղմում են տղամարդու իրանն ու վատ վարքագծի դեպքում կարող են ցավոտ խայթել որևէ զգայուն մասից:

Առյուծ տղամարդ

Կյանքն, ասես, պիես լինի: «Առյուծի սերը»․ բեմադրության ու սցենարի հեղինակ՝ Առյուծ, պրոդյուսեր՝ Առյուծ, գլխավոր դերում՝ Առյուծ (գեղեցկադեմ տղամարդ, ում շուրջ ծավալվում են ֆիլմի գործողությունները)։

Ֆիլմի հիասքանչ հերոսուհու և հիացած հանդիսականի դերում՝ աշխարհի բոլոր կանայք: Իսկ եթե լուրջ, ապա Առյուծ տղամարդիկ, իհարկե, շատ տարբեր են լինում:

Առյուծ կին

Ինքնավստահ ու ազատատենչ: Առյուծուհին ամենից շատ սիրում է, որ ամեն ինչ տպավորիչ ու դրամատիկ լինի, ինչպես կինոյում: Ու նրա զուգընկերը պետք է նրա գլխավոր պարծանքը լինի, համենայն դեպս, սկզբնական շրջանում: Կին Առյուծների արժանիքն այն է, որ նրանք հազվադեպ են լարում ուժեղ սեռին ու առհասարակ չեն հոգնեցնում մանրուքների պատճառով: Թերությունն էլ նրանց թուլությունն է վառ ու փայլուն ամեն ինչի նկատմամբ: Մյուս կողմից էլ կին Առյուծը միշտ հանգիստ է, ամեն ինչից օգուտ է քաղում, նույնիսկ մինետից (եղած-չեղածը փաթեթի մեջ կլցնի ու միանգամից կվաճառի): Եթե դուք հանկարծ նկատեք, որ նրա հիասքանչ աչքերի հայաքն, ասես, մահամերձ Հիտլերի հայացք լինի, մի մտահոգվեք, այն միշտ այդպիսին է եղել: Ամուսնական կյանքում նա ժամանակի ընթացքում կորցնում է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը: Տղամարդուն ընկալում է որպես երեխաների պոտենցիալ դայակ ու փողով քսակ: Նրան հաճախ են դավաճանում, քանի որ նա շատ հազվադեպ ու շատ կարճատև է թույլ տալիս դիպչել իր մարմնին, իսկ սեքսում իրեն պահում է վազքուղով վազող մարզիկի նման: Մի խոսքով՝ թագուհու ամուսնու վիճակը ծանր է:

Կույս տղամարդ

Կույսերը հմուտ սիրեկաններ են՝ սեռական վառ երևակայությամբ։ Չնայած արտաքին պրագմատիզմին, սառնությանը և մանրախնդրությանը՝ կենդանակերպի այդ նշաններն անում են ամեն բան իրենց զուգընկերոջը հաճույք պատճառելու համար։ Կույսերին հեշտ է անկողնում կառավարել։ Նրանք կարող են լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ։ Սեքսը Կույսերի հետ շատ բազմազան է. այսօր այդ կենդանակերպի ներկայացուցիչը կարող է լինել նուրբ և պասիվ, իսկ վաղը՝ կրքոտ և ակտիվ։

Կույս կին

Նրանք գեղեցիկ են և գրավիչ։ Տղամարդիկ վազում են նրանց հետևից, ինչպես սառը գարեջրի, բայց այդ կանայք, որպես կանոն, չեն կարողանում դրանից օգտվել։ Նրանից կրքոտ գիշեր սպասել պետք չէ. նրանց մոտ ամեն բան հանգիստ է և սիրով։ Այդ պատճառով եթե ձեզ համար սեքսը ծանոթանալու առիթ չէ, նա ձեզ համար վատ զուգընկեր է։ Դրական կողմն այն է, որ սերը Կույսերի հետ ամրացնում է առողջությունը և ընդլայնում է աշխարհայացքը։ Այդ կենդանակերպի կանանց հետ շատ հետաքրքիր է։ Նրանք լավ գիտեն կանոնները։ Նաև լավ գիտեն, թե ինչպես է պետք ճիշտ դրանք խախտել։ Գաղտնի ցանկությունները Կույսերին պետք է հայտնել ոչ թե սիրահար հայացքով և անվստահ ակնարկներով, այլ՝ ուղիղ տեքստով։

Կշեռք տղամարդ

Նա երբեք չի փորփրի կնոջ հոգին՝ փորձելով պարզել, թե որքան պարկեշտ է նա կամ ինչն է կնոջ համար հատկապես թանկ։ Նրան անհանգստացնում է միայն կնոջ արտաքինը և վարքը։ Էրեկցիան՝ այնպես, ինչպես մյուսների մոտ։ Պահպանակները նա համարում է պաշտպանվելու արժանի միջոց։

Կշեռք կին

Նա ուզում է բոլորին դուր գալ։ Եթե դուք նրա կողքին եք, հիշե՛ք, որ սեքսն ու ֆլիրտը երկու տարբեր բաներ են, հակառակ դեպքում կարող եք հալումաշ լինել էրոտիկ տառապանքներից։ Մշտական զուգընկերոջ ընտրության հարցում Կշեռքը շատ մանրախնդիր է. նա ուզում է տղամարդու, որը կառաջնորդի իրեն և ոչ միայն իրեն, այնպիսի զուգընկերոջ, որի հետ շփվելիս դժվարություններ չեն առաջանա։ Եթե տղամարդը հենց այդպիսին է, կին Կշեռքն ընդմիշտ կպատկանի այդ տղամարդուն։ Իսկ եթե տղամարդն այդպիսին չէ, ապա Կշեռք կինն ինքն է որոշելու երբ, որտեղ, ինչ դիրքով կամ պետք է առհասարակ, թե ոչ։ Կշեռքների հետ պետք է ապրել գեղեցիկ, հարմարավետ, երբեմն-երբեմն ծաղիկներ նվիրել, սուրճ մատուցել անկողնում։ Իրենց երկրորդ կեսի տղամարդկային հատկանիշները նրանք ավելի քիչ չեն գնահատում, քան հաճոյախոսություններն ու գեղեցիկ սիրահետումը։

Կարիճ տղամարդ

Նրանք հանդիպում են, իսկ Կարիճ տղամարդը տանջում է զուգընկերոջը, որովհետև դա իրեն դուր է գալիս։ Աստիճանաբար կինը հոգեպես խարխլված վիճակում է հայտնվում. դա Կարիճին նույնպես դուր է գալիս։ Նման տղամարդու հետ շփվելիս կինը պետք է ուղղակի հալվի նրա գրկում և թույլ տա անել, ինչ ցանկանում է, իսկ հետո գնա հոգեբույժի մոտ։ Այո, նա ուժեղ է։ Նրա հայացքի տակ կնոջ մոտ ներքնազգեստը հանելու ցանկություն է առաջանում՝ անկախ նրանից, թե շուրջբոլորը որքան մարդ կա։ Էրեկցիան միշտ պատրաստ է։ Պահպանակները՝ նրա ցանկությամբ։

Կարիճ կին

Նրա վսեմ կարիճային հոգին պայքարում է հեշտասեր մարմնի հետ։ Այդ պատճառով Կարիճից միաժամանակ գալիս է և՛ հզոր sex appeal ազդակը, և՛ խստության շունչը՝ կարծես թե ասելով, որ եթե սեքսով ենք զբաղվելու, ապա միայն լուրջ առիթով։ Այս կանայք սիրում են ուժեղ տղամարդկանց։ Էրոտիկ խաղերում նրանք շատ կրքոտ են և չեն անտեսում առողջ սադո-մազոխիզմի տարրերը։

Այս կենդանակերպի նշանի տակ ծնված կնոջը պետք է կարողանալ սիրել շատ և երկար, վատագույն դեպքում՝ թանկ։ Այդ պատճառով ռոմանտիկ բուսակերները, որոնք ի վիճակի չեն հավի վիզ թռցնելու, չպիտի մոտենան այս կնոջը։ Սեքսի ժամանակ նա սիրում է օգտագործել ձեռքի տակն ընկածը, այս պատճառով նրա հետ խոհանոցում կամ ավտոտնակում սիրով զբաղվելը վտանգավոր է կյանքի համար։ Բայց նրանք վտանգավոր են նաև այլ առումներով. նրանց պատճառով ընտանիքներ են քանդվում, մարդիկ մոռանում են կարիերայի և դրա հետ՝ նաև փողի մասին։

Աղեղնավոր տղամարդ

Առաջին հայացքից ամաչկոտ համեստիկ է թվում, բայց դա՝ մինչև այն պահը, երբ Աղեղնավորի հետ նույն անկողնում կհայտնվեք: Կլինի ամեն ինչ՝ քնքշանք, կիրք, ինքնամոռաց սեքս: Աղեղնավորների թերությունը նրանց որոշ կաղապարայնությունն է և այն, որ սեքսուալությունը սահմանափակված է որոշակի նորմերի և կանոնների հավաքածուով, որ պարտադրվել են հայտնի չէ, թե ում կողմից: Ասել, թե Աղեղնավորին հատուկ է մենամուսնությունից վախը, նույնն է, թե հայտարարես, որ Սալման Ռուշդին թեթևակի անհանգստություն է ապրում մահվան մտքից: Հետագայում (սեռական շփումից հետո) Աղեղնավորները շփման մեջ սարսափելի անվայելուչ են դառնում: Էրեկցիան՝ իհարկե, առանց դրա չի լինի: Պահպանակներ կրում է (իր հետ):

Աղեղնավոր կին

Նման ամազոնուհուն միշտ (կողքիդ) ունենալու համար հոգու չընդհատվող թռիչք է անհրաժեշտ և մարմնի շարժում ինչ-որ ուղղությամբ: Ամենից լավ է սիրով զբաղվել Կիպրոսի լողափերում, գիտաժողովի զեկույցների արանքում՝ ընդմիջումներին, ինչպես նաև ձկնորսության կամ որսի գնալիս: Ամենից ավելի նրան գրգռում է զուգընկերոջը որսալը: Իսկ նպատակին հասնելուց հետո ցանկություն է ունենում կենտրոնանալու ավելի դժվարամատչելի որևէ բանի վրա… Այդ կինը նրանց համար է, ովքեր սիրում են խելացիներին, գեղեցիկներին և ուրախներին: Սեռական հարաբերություններում անսպառ է, այնպես որ, անհրաժեշտ է աշխատել: Պաշտում է սեքսը և համարյա իր կյանքի իմաստն է համարում, դրա համար էլ նրա հետ պատրաստ եղեք տարբեր այլասերումների: Իր էությամբ ռոմանտիկ թափառաշրջիկ է, սիրում է փոփոխել վայրերն ու հանգամանքները, դրա համար էլ նրա հետ հնարավոր է, որտեղ ասես, սեքսով զբաղվել: Իր գինն իմանալով՝ ոչ միայն ինքն է կողմնակի կապեր փնտրում, այլև ըմբռնումով է մոտենում, եթե ամուսինն է այդ կերպ վարվում: Գնահատում է ընտանեկան կյանքը, բայց եթե հանկարծ արկածներ ուզենա…

Այծեղջյուր տղամարդ

Անկողնում շատ ջանասեր է, երբեմն նույնիսկ չափից ավելի, և շատ քնքուշ է: Նրբամիտ, ինչպես անվտանգության ծառայության վերլուծաբանը, բիոռոբոտի պես սրամիտ և բանկիրի նման սրտագին. Այծեղջյուրն ամեն ինչ լուրջ է ընդունում: Նա ամենաազնիվ մտադրություններն ունի: Մարդկային ոչինչ խորթ չէ նրան: Նա հրաշալի գիտի, որ երջանկությունը փողի մեջ չէ: Հասարակությունում նրա դիրքը պակաս հետաքրքրություն չի ներկայացնում: Էրեկցիան կայուն է և դիմացկուն: Չափը լիովին բավարար է: Պահպանակներն ինքն է հագցնում:

Այծեղջյուր կին

Նրանց անընդհատ տանջում են «ես ուզում եմ նրան, բայց գուցե նրանը շատ մեծ լինի» տեսակի մտահոգությունները: Հարաբերություններում շատ խիստ է: Տղամարդիկ միշտ տենչում են նրան, բայց հերիք է մի քիչ մոտենան, համոզվում են, որ ամեն ինչ այնքան հեշտ չէ: Սեռական հարաբերություններում կողմնորոշվում է սեփական ցանկություններով: Եթե պահը որսաք, այս կնոջ հետ հնարավոր է օրերով թավալվել: Հասուն Այծեղջյուրը, սեքսուալ գրավչությունից բացի, մի առավելություն էլ ունի, որը հատկապես արժեքավոր է տնական և տպավորվող տղամարդկանց համար. կյանքի տարբեր վերուվարումների ընթացքում միշտ կարելի է ապահովաբար հենվել նրա ուսին:

Ջրհոս տղամարդ

Առանց նվազագույն վարանման տիրում է բոլորին, ում ուզում է: Կան պահանջկոտ Ջրհոսներ և հակառակը, բայց երկու տեսակն էլ անառակ են: Ի վիճակի է սեփական կամքով ընդունելու, թե ինչ փչացածն է և չի ամաչում դրանից: Հպարտանում է նրանով, որ նման չէ ուրիշներին: Ցանկացած կապանք ընկալում է որպես զուգընկերներից յուրաքանչյուրի հոգևոր աճի խոչընդոտ: Էրեկցիան առկա է: Չափը (մեծ, թե փոքր) միշտ ապրումների պատճառ է դառնում: Պահպանակներ չի սիրում:

Ջրհոս-կին

Ջրհոսի նշանի տակ ծնվում են ոչ ամենազգայական, բայց ամենահետաքրքիր և անկանխատեսելի զուգընկերուհիները: Նրանք արտառոց են, ազատասեր և մանր բաների համար չեն խանդում: Ֆեմինիզմի և սեքսի ոչ ավանդական ձևերի ոչ այնքան սևեռուն հակում ունեն: Ջրհոս կինը խմբակային սեքս չի սիրում: Նրան տեսնելով՝ տղամարդիկ սկսում են այլասերումների մասին մտածել, բայց տիրանալով նրան՝ ստանում են միայն բանվորա-գյուղացիական դիրքեր: Սիրախաղի վարպետ լինելով՝ երբեք կողմնակի կապերի չի ձգտում։ Հարաբերություններում ավելի շատ հանգստությունն է գնահատում, քան հույզերը:

Ձուկ տղամարդ

Պասիվ, բայց և այնպես քնքուշ: Խուսափում է նախաձեռնություն դրսևորելուց՝ նախընտրելով զուգընկերուհուն գրգռել, իսկ հետո մի կողմ քաշվել՝ նախաձեռնությունը տրամադրելով նրան: Նրան շրջապատում են նախկին կանայք ու ընկերուհիները, որոնցից նա այդպես էլ չի կարողացել վերջնականապես բաժանվել, քանի որ առհասարակ տանել չի կարողանում բաժանվելը: Նա պահում է բոլորի լուսանկարները, սիրային նամակներն ու հուշանվերները: Այո, նա ռոմատիկ է: Մի սպասեք, սակայն, որ նա ձեզ ծաղիկներով, օծանելիքով և ամուսնական մատանիներով կշրջապատի: Մեծ հաշվով, նա կարող է միայն ստել, ու դուք անպայման կհայտնաբերեք նրա սուտը: Ձուկ տղամարդիկ սովորաբար երկնագույն կամ կանաչ աչքեր ունեն: Դրա համար էլ ստելիս նրա լայնացած բիբերը լավ տեսանելի են: Էրեկցիայի հարցում փոփոխական վիճակ է: Պահպանակների հարցում նույնպես վերաբերմունքն անկանոն է:

Ձուկ կին

Նրա հետ կարող ես քեզ թմրամոլ զգալ: Նրա մեջ կարելի է ընկղմվել ասես տաք ջրով լի տաշտակի մեջ ու մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին: Առանձնահատուկ զգայուն գոտի են նրա կրունկները: Կյանքում ու սեքսում նախաձեռնությունը հակված է զիջելու զուգընկերոջը: Եվ սա ոչ թե բարության կամ թուլության նշան է, այլ ձկնային շահամոլության, որպեսզի իրենք իրենց ազատեն թե՛ պատասխանատվությունից, թե՛ դրանով պայմանավորված հոգսերից ու խնդիրներից: Դրա փոխարեն երաշխավորում են կարեկցանքի ու սրտացավության անհուն ծով (չմոռանաք նրան հարմար առիթ տալ) ու, բնականաբար, շատ և շատ այլ հաճույքներ:

Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվելԻ՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԵրբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՊատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանԿիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՓաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումԻններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ