Երևան, 22.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանիան շահագործման է հանձնել Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային մարտկոցների պարկը Հայաստանի ղեկավարությունը երկիրը տանում է ինքնասպանության՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես. «Փաստ» Ո՞վ կարող է հանդես գալ որպես Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման շահագրգիռ կողմ. «Փաստ» «Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում. «Փաստ» Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ» «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ» «Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ» Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ. «Փաստ» Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»


Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի. բրնձի շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են

Հասարակություն

ՀՀ քաղաքացու դիմումն այն մասին, որ խանութում պոլիմերային ծագման բրինձ են վաճառում, ուսումնասիրվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից:

Ինչպես հայտնեցին ՍԱՊԾ-ից, քաղաքացու դիմումի հիման վրա բրնձի իրացման շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են: Նմուշառված բրնձի խմբաքանակը ենթարկվել է լաբորատոր փորձաքննությունների՝ ինչպես անվտանգության, այնպես էլ որակական ցուցանիշներով: 

Համաձայն դրանց արդյունքների՝ քաղաքացու մատնանշած խանութից նմուշառված բրինձը անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին: Իրացման ցանցում ՍԱՊԾ մասնագետներին տրամադրվել է համապատասխանության հայտարարագիր, համաձայն որի բրինձը հանդիսանում է առաջին կարգի, և՝ որ արտադրված է Ռուսաստանի Դաշնությունում ընդունված տեխնիկական պայմանների համաձայն: Զգայաբանական վերլուծության արդյունքում հաստատվել է, որ ներկայացված նմուշը, համաձայն 6292-93 ԳՕՍՏ-ի, հանդիսանում է ոչ թե առաջին կարգի, այլ մանրատված տեսակի բրինձ: Նմուշն ունեցել է արտահայտված հոտ, որը կարող էր պայմանավորված լինել այլ ապրանքների հետ համատեղ պահեստավորմամբ: 

Իրացման կետից ստացած տեղեկատվության հիման վրա նմուշառում է արվել նաև հավանական ներմուծողի պահեստից: Նմուշառված խմբաքանակը ենթարկվել է փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ պահեստավորված բրինձը նույնպես համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջներին: Զգայաբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցից և պահեստից վերցված նմուշները նույնական չեն (տհաճ հոտով բրինձը մինչ այդ վաճառքից ամբողջությամբ հանվել էր): Հարկ ենք համարում նշել, որ իրականացվել են բազմակողմանի լաբորատոր փորձաքննություններ, որոնց արդյունքում հերքվել են փորձանմուշների արհեստական ծագման վերաբերյալ ենթադրությունները: Դա հաստատվել է նաև նմուշների՝ բարձր ջերմաստիճանի նկատմամբ ունեցած վարքով: Փորձաքննության ենթարկված նմուշն այրվել է պատշաճ որակի բրնձին համապատասխան ձևով, իսկ այրման ընթացքում բացակայել են պոլիմերային նյութերի այրմանը հատուկ երևույթները (համեմատության համար երկու նմուշնից բացի հետազոտվել է նաև բարձրորակ բրնձի նմուշ. այրման ընթացքում բոլոր երեք նմուշները դրսևորել են միանման վարքագիծ): Բացի այդ, պարզվել է, որ նմուշների ածխաջրային կազմը գտնվում է բրնձին բնորոշ տիրույթում: 

Փաստացի, լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ բրնձի պոլիմերային լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, փոխարենը իրացման ցանցի խմբաքանակն ունեցել է որակական շեղումներ:  ՍԱՊԾ-ն կշարունակի այլ հավանական եղանակներով ուսումնասիրությունները՝ սպառողներին ամբողջական պատկերը ներկայացնելու համար:

Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ․ Փեզեշքիան ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է եռակողմ բանակցությունները Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասինԴանիան շահագործման է հանձնել Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային մարտկոցների պարկըՃապոնիայում բռնկված թռչնագրիպի պատճառով 560 հազար հավ է սպանդի ենթարկվելու․ KyodoԱշխարհի ամենաբարձր տաճարը հասել է իր առավելագույն բարձրությանը Շենգավիթում բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը. կան վիրավnրներ Արաղչին հայտնել է Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ զnհերի թիվը Pharrell Williams-ը և Jacob & Co․-ն մեկնարկում են Objects of Brilliance աճուրդը, որում ներկայացված են ոսկերչական եզակի գլուխգործոցներԼուկաս Սելարայանը գոլ է խփել Արգենտինայի առաջնության հերթական խաղում (տեսանյութ)«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդես (ֆոտոշարք) Սլովակիան պատրաստ է փետրվարի 23-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա. ՖիցոԱլիևի հիտլերյան թեզերն ու Ամասիայի միջադեպը․ ինչպե՞ս է իշխանությունը բացում դռները թշնամու առաջ․ Էդմոն ՄարուքյանՓոքրիկ Քիմը և նրա առաջին հիթը. Քարդաշյանը կիսվել է 1987 թվականի հազվագյուտ լուսանկարով և հուզել երկրպագուներինՎրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը․ Վրաստանի էկոնոմիկայի նախարարՆախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով․ ՀՀ կառավարություն Չենք թողնի, որ մեր լեզուն և մշակույթը ոչնչացնեն. Ատոմ ՄխիթարյանԼեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում Արմենչիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել Միակ պետությունները, որոնք բացահայտ կերպով ողջունել և ծափահարել են Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, եղել են Ադրբեջանն ու Թուրքիան․ Արշակ ԿարապետյանԱրցախն իմ հայրենիքն է, արյուն էինք թափել սուրբ հողի համար րոպե անգամ չվարանելով․ Խաչիկ ԳալստյանԻնչ էին անում ադրբեջանցիներն Ամասիայում ու ինչու են կարոտում այն «Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում. Էդմոն Մարուքյան Իջեցնելու ենք դեղերի գները եռեսուն տոկոսով. Հրայր ԿամենդատյանՔաղաքականությունը խաղ ու պար չէ, որ ամեն մի խեղկատակ գա ասի՝ բարև ձեզ, ես քաղաքական գործիչ եմ. Էդմոն Մարուքյան Քաղաքական դաշտ ենք գալիս՝ փոխելու խաղի հին կանոնները․ Ավետիք Չալաբյան.«ՀայաՔվե»-ն բանակցում է առողջ ազգային քաղաքական ուժերի հետ․ Ցոլակ ԱկոպյանԱՄՆ- Իրան հակամարտությունը ինչ նոր հավանական վտանգներ է իր մեջ պարունակում․ Կարապետյան Լավ մասնագետները՝ տնտեսության կայունության և աճի հիմքում. ԶՊՄԿ-ի օրինակը Մենք հիշում ենք Ալիևի մատ թափ տալը, իսկ դու գնացել ձեռքն ես սեղմում. Արշակ ԿարապետյանՏնտեսական ծրագիր, որը Հայաստանը կդարձնի ավելի բարեկեցիկ․ միացե՛ք մեզ Կենսաթոշակառուների այսպիսի վիճակը պետության համար ամոթալի է․ Դավիթ ՀակոբյանԹուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել. Տիգրան Դումիկյան ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է Սփյուռքը պետք է լինի Հայաստանի շարունակությունը և մասնակցի որոշումների ընդունմանը․ Ատոմ ՄխիթարյանՊահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն․ Նաիրի Սարգսյան Մենք բացում ենք պատմության նոր էջ՝ վստահ և արժանապատիվ քայլերով. Գագիկ Ծառուկյան«Կոպտերներ». երբ ու ինչպես առաջին անգամ ստեղծվեցին դրանք. «Փաստ»Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբՍտեղծվել է մոլեկուլ, որը ինքնահավաքվում է արևային մարտկոցների մեջ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000- ական ԱՄՆ դոլար. տեսանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ)․ «Անդադար ակցիա» Երևանում, հանքահորի պայթյուն Չինաստանում, մարդատար ինքնաթիռի խոցում Սինայի թերակղզում. «Փաստ»Հայաստանի ղեկավարությունը երկիրը տանում է ինքնասպանության՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես. «Փաստ»«ՀայաՔվեն» արդեն նաև Մասիսում էԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Ո՞վ կարող է հանդես գալ որպես Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման շահագրգիռ կողմ. «Փաստ»