Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի անդամների հետ։ Ինչպես հայտնի է, վեհաժողովում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեության առաջնային հարցերը:
Վ.Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև համագործակցությունը բավականին հաջող է ընթանում, և հստակ են իրենց առջև դրված խնդիրներն ու նպատակները:
<<Անշուշտ, մեր առջև ծառացած ընդհանուր խնդիրների լուծումը կլիներ բարդ կամ անհնարին՝ առանց մեր երկրների հասարակության, ինչպես նաև տարբեր քաղաքական այն ուժերի աջակցության, որոնք դուք ներկայացնում եք կառավարության ներկայացուցչական համակարգերում, խորհրդարաններում>>,- նշել է Վ.Պուտինը: