Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Հրաշամանուկ Վիգենը

Այսօր կխոսենք թերևս ամենաշատ քննարկվող գործիչներից մեկի մասին, որի անունն է Վիգեն Սարգսյան: Նրան Պաշտպանության նախարար նշանակելիս պարուրեցին բարի իմիջով և հրաշամանուկի կերպարով, թե տեսեք-տեսեք, ամերիկաներում սովորած, ինչ պուպուշ  գործիչ ենք բերում: Սակայն պարզվեց, որ ինչպես միշտ, մեզանում իրականությունը բոլորովին այլ է: Գանք հերթով և հեռվից:

Ոչ մեկի մոտ կասկած չհարուցեց, որ Ռուզաննա Խաչատրյանի հայտնի ու սկանդալային բացահայտումներն ուղղված էին հենց Վիգեն Սարգսյանի դեմ: Իհարկե, ՊՆ մամլո խոսնակը չքմեղացավ ու սկսեց հիշեցնել Քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներ, սակայն դա արդեն էական չէ: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջեց, որպեսզի Հանրապետական Զինվորական Կոմիսարը ներկայացնի Վիգեն Սարգսյանին վերաբերվող գործը: Ի՞նչ հոդվածներով է ազատվել, այդ ինչպե՞ս է ստացվել, որ զորակոչվելու ենթակա քաղաքացին մի քանի տարբեր կրթություններ է ստանում և այլն: Պարզվեց, որ այդ գործը չկա: Պարզապես չկա, Պիոս Երկրորդ պապի աղոթքների շնոհիվ, այն պարզապես երկինք է համբարձվել: Իսկ սովորական գործերն այդպես չեն ոչնչանում հարգելիներս: Եկեք Վիգեն Սարգսյանի հասակակիցներից ևս մի քանի մարդու գործ ուզենք, տեսնենք դրանք նույնպե՞ս երկինք են համբարձվել, թե երջանիկ պատահականությամբ, միայն Սարգսյանի անձնական գործի հետ է դա կատարվել: Երեխա չենք և հասկանում ենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Գալով նախարար, նա ինչո՞վ հռչակվեց: Առաջ քաշեց հազար դրամների մուրացկան ծրագիրը: Հասկանում ենք, որ մեխն ու մուրճը հանրապետականի ձեռքում է, սակայն այսքան մուրացիկ և միևնույն ժամանակ կացնային քաղաքականություն պետք չէ վարել: Պարզապես խայտառակվում ենք ամբողջ աշխարհով և դա շնորհիվ արևմտյան բարձր կրթություն ստացած նախարարի: 1000 դրամի օրենքն ինքնին հակասահմանադրական էր: Սակայն ինչպես մնացյալ դեպքերում, այնպես էլ այս պարագայում, նա թքած ունի Սահմանադրության վրա: Ի դեպ, քանի խոսք գնաց, ասենք՝ այս գործիչն ընդհանրապես Սահմանադրություն չի սիրում: Չի կարդում կամ կարդալուց չի կիրառում: Երկու պարագան էլ նրան պատիվ չեն բերում: Որպես վառ ապացույց, նրա վերջին մտքի փայլատակումն էր, որտեղ պնդում էր, թե եկեղեցին անջատ չէ պետությունից և բանակից: Այստեղ հարց է առաջանում, Վիգեն Սարգսյանին արևմուտքում են նման բաներ սովորեցրել, թե ամեն դեպքում վերապատրաստումներ է անցել որևէ կրոնապետությունում:

Իսկ նրա գործերի գործը, գլուխգործոցը, շեդևրը, եթե կուզեք, դա «ազգ-բանակ» հայեցակարգն է: Այդ հայեցակարգը ֆանտոմ է, Սփայդերմեն, Դոն Քիշոտի հողմաղաց: Բոլորը խոսում են դրա մասին, սակայն այն իրականում չկա: Այո, մենք բոլորս խոսում ենք մի հայեցակարգի մասին, որը որևէ տեղ ամրագրված չէ: Այս տխրահռչակ հայեցակարգը միտված է արդարացնելու իշխանությունների վերջին տարիների անողնաշար քաղաքականության արդյունքները, նետելու մեզ խոր միջնադար, որտեղից ոչ ոք չի կարողանա մեզ հետ բերել: Ահա այսպիսի իմաստուն նախարար:

Զաբել Ռուբինյան

75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք