Ամանորյա սեղանի իսկական զարդը․ Գեղեցիկ և համեղ Ձմեռ Պապ
LifestyleԱմանորյա սեղանի իսկական զարդը․ Գեղեցիկ և համեղ Ձմեռ Պապ։

Բաղադրիչներ՝
- ալյուր— 4 բաժակ,
- շաքար— կես բաժակ,
- չոր խմորիչ — 2 փաթեթ,
- աղ— 1 թեյի գդալ,
- կաթ— կես բաժակ,
- ջուր— 1\4 բաժակ,
- կարագ— 100 գրամ,
- 2 ձու,
- 2 չամիչ,
- 2 ձվի դեղնուց,
- կարմիր սննդի ներկ— 2 կաթիլ:
Պատրաստումը՝
1. Խառնեք 2 բաժակ ալյուր, շաքար, աղ և խմորիչ։ Կաթսայի մեջ տաքացրեք կաթը, ավելացրեք կարագ և ջուր, պահեք մինչև կարագը հալվի։
2. Ավելացրեք ստացված զանգվածին ալյուր և լավ խառնեք։
3. Հարեք ձուն և ավելացրեք խմորին մնացած 2 բաժակ ալյուրը։
4. Լավ հունցեք խմորը, ծածկեք կափարիչով և թողեք մեկ ժամ։
5. Երբ խմորը պատրաստ կլինի, բաժանում ենք այն 2 մասի, մեծ մասը գրտնակում ենք կիսաօվալանման եռանկյունու գլխի համար։
6. 2-րդ մասը բաժանում ենք 2 մասի։ Առաջինը գրտնակում ենք ձեռքերով օվալի, ձևավորում ենք մորուքը և սուր դանակով կամ մկրատով կտրատում ենք մորուքի համար շերտերի՝ 1 սմ։
7. Մնացած խմորից բեղեր ենք պատրաստում, գլխարկ, քիթ և պոմպոն։
8. Միացրեք խմորի բոլոր մասերը այնպես, որ ստացվի Ձմեռ Պապ և չամիչով արեք նրա աչքերը։
9. Առանձին հարեք դեղնուցները (տարբեր ամաններում)։ Մեկ ամանի մեջ ավելացրեք սննդի ներկ, խառնեք և քսեք այն քթին, գլխարկին և Ձմեռ Պապի այտերին։ Երկրորդ զանգվածը քսեք մնացած խմորին։
10. Դրեք այն տաքացրած ջեռոցի մեջ (180 աստիճան) փակելով Ձմեռ Պապին փայլաթիթեղով և թխեք 15 րոպե։
11. Հանեք փայլաթիթեղը և թխեք ևս 10 րոպե։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը