Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»


«Ոսկե դպրոց»-ից հայտնի Իլոնան՝ արտաքին գեղեցկության, պլաստիկ վիրահատությունների, հոնորարների ու սիրելի ունենալու մասին

BlogNews.am-ը գրում է.

Ինստագրամից հայտնի Իլոնան ունի 117 հազար հետևորդ, փոխարենը չի հետևում ոչ ոքի: Ինստագրամի ակտիվիստները նրան ճանաչում են հետաքրքիր լուսանկարներից և տեսանյութերից, իսկհեռուստադիտողը նրան ճանաչեց «Ոսկե դպրոց»-ից, որն աղջկա համար դերասանական առաջին փորձն էր: BlogNews.am-ի հետ անկեղծ զրույցում Իլոնան խոսել է  արտաքին գեղեցկության, հեռուստատեսությունում հայտնվելու, պլաստիկ վիրահատությունների, հոնորարների ու սիրելի ունենալու մասին: Նշենք, որ Վաչե Թովմասյանի նախագծերում սա առաջին դեպքը չէ, երբ հումորիստ-պրոդյուսերը հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել Ինստագրամից հայտնի գեղեցկուհիներին: 20-ամյա Ձյունիկը ևս ավելի հայտնի դարձավ՝ շնորհիվ «Քարե դարդ» սիթքոմի:

Ինստագրամից մուտքը հեռուստատեսություն եղել է միանգամից

«Ոսկե դպրոց»-ում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Վաչե Թովմասյանից: Առանց երկար մտածելու և մեծ ոգևորությամբ համաձայնվեցի։ Չնայած մասնագիտությամբ դերասան չեմ, բայց դերասանություն ինձ համար ամեն ինչ է: Կարծում եմ՝ «Ոսկե դպրոց»-ում հայտնվելու գլխավոր նախապայմանն Ինստագրամում իմ հայտնիությունն էր, քանի որ որոշ չափով ունեի արդեն իմ լսարանը, հետաքրքիր էի ու սիրված հասարակության կողմից:

Նկարահանման հրապարակում ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում

Սա իմ առաջին լուրջ դերասանական փորձն էր: Կերպարն ինձ այնքանով է մոտ, որ հերոսուհին էլ Ինստագրամի ակտիվ օգտատեր է ու անընդհատ սելֆիներ է անում՝ հետևորդներին պատմելով՝ ուր է գնում, ինչ է ուտում և այլն: Նկարահանման հրապարակում ինձ ձգում եմ, ինչպես ձուկը ջրում: Կարող եմ ասել, որ դերասանությունն ինձ համար մասնագիտություն չէ, այլ՝ հոգեվիճակ, առանց որի իմ կյանքը թերի կլիներ: Դեռ նոր-նոր եմ սկսում ու երկար ճանապարհ ունեմ անցնելու: 

26066640_206961636529931_5730315039559122944_n0f0fedbccde5d452b18785328306df06

«Ոսկե դպրոց»-ում  նկարահանվելուց հետո մի քանի հազար անգամ ավելացել է Ինստագրամի հետևորդներիս քանակը

Բացի նրանից, որ սիթքոմն ինձ տվեց հայտնիություն, որը այսպես թե այնպես ես ունեի շնորհիվ Ինստագրամի, այն նաև հանգստություն ու վստահություն տվեց սեփական ուժերիս հանդեպ: Սիթքոմից հետո, բնականաբար, մի քանի անգամ ավելացել է հետևորդներիս թիվը: Տարիքային առումով դպրոցահասակներն են սկսեցել հետևել էջիս:  Ճանաչողության առումով էլ շատ բան փոխվել է․ փողոցում տեսնում են, մոտենում: Դա շատ հաճելի է: 

Հին նկարները ջնջելու սովորություն չունեմ, վերջերս էլ քիչ եմ սելֆիներ անում

Հետևորդներս երևի նկատած կլինեն, որ վերջերս ավելի պասիվ եմ, քիչ եմ սելֆիներ անում: Օրական կարող եմ մեկ-երկու նկար ավելացնել՝ կախված նրանից, թե որտեղ եմ և ինչ հոգեվիճակում: Բայց այնպես չէ, որ միանգամից նկարը հայտնվում է Ինստագրամում։ Սովարաբար ընտրում եմ ամենալավն ու հենց դրանով կիսվում ընկերներիս հետ: Հին նկարները հիմնականում չեմ ջնջում, որովհետև այն շատ թանկ հիշողություն է իր մեջ պարունակում:

16124172_261288570958782_7410530636873596928_n17596471_196908737473823_5224172668646850560_n

Հասարակության մի հատված կա, որոնց համար դարձել եմ նորաձևություն  ու ճաշակ թելադրող

Միշտ եմ ուշադրության կենտրոնում եղել: Ամենասկզբում Ֆեյսբուքում էի շատ ակտիվ, հետո առաջին մարդկանցից էի, որ գրանցվեցի Ինստագրամում: Պարզվում է՝ այն լուսանկարները, որոնք հրապարակում էի, հետաքրքրեցին մարդկանց: Ինստագրամում շատ արագ հավաքեցի հետևորդներ՝ թե՛ արտաքին գեղեցկության և թե՛ նկարներին կից մեկնաբանությունների հաշվին: Մարդկանց հետաքրքրեց իմ վարած կյանքը, սկսեցին քննարկել ու քննադատել: Եթե քեզ հետևում են, ուրեմն՝ նրանց դուր է գալիս այն, ինչ դու անում ես՝ լինի դա հագուստի ոճ, երաժշտություն, թե այլ բան: Թույլ կտամ ասել, որ ինձ որոշ չափով նաև կրկնօրինակում են: Նույնն էլ իմ մասին կարող եմ ասել․ եթե ինքս էլ տեսնում եմ գեղեցիկ բան, անպայման օրինակ եմ վերցնում:

Ինստագրամում գրանցման օրից մինչև այսօր ոչ մի աստղի չեմ հետևում

Ինստագրամում վերջերս բացել եմ իմ երկրորդ էջը, որը կոչվում է «Նկարի ուժը», որտեղ տեղադրում եմ  պարզապես նկարներ, որոնք գեղեցիկ են, ունեն ասելիք ու խորիմաստ են: Այդ էջով արդեն հետևում եմ հատուկենտ մարդկանց, մտերիմներիս: Աստղերին չեմ հետևում, բայց ինձ համար դեռ մանկուց իմ կուռքը եղել են Ռիհաննան ու Մոնիկա Բելուչին:

Իմ հասցեին հնչած քննադատություններին նորմալ եմ վերաբերվում

Սկզբում ծանր էի տանում բոլոր քննադատությունները, շատ էի ազդվում դրանցից, հետո արդեն հասկացա, որ անիմաստ է, քանի որ մարդիկ քեզ չեն ճանաչում ու չճանաչելով են այդպես արտահայտվում: Հիմա արդեն նորմալ եմ վերաբերվում առողջ քննադատություններին, հարգում եմ մարդկանց կարծիքը: Հնարավոր է՝ մարդկանց այդ պահին այդ մի բանը դուր չի եկել, ու նրանք արտահայտվում են:

18444399_1349124655123353_7516714761145286656_n17818203_230785544064217_7097844652513951744_n

Եթե իմանամ, որ պլաստիկայի շնորիվ ես կլինեմ ավելի լավը, քան հիմա, ուրեմն՝ առանց մեկ վայրկյան մտածելու ես կդիմեմ այդ քայլին

Երբևէ պլաստիկ վիրահատությունների չեմ ենթարկվել, բայց ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր դիմում են պլաստիկ վիրահատությունների ավելի լավը դառնալու համար: Կարծում եմ՝ վատ տրամադրվածությունը պլաստիկ վիրահատությունների հանդեպ գալիս է նրանից, որ մարդիկ սկսել են չափն անցնել: Արտաքինումս չկա դեռ այնպիսի բան, որը կուզենամ փոխել, ինձ դուր է գալիս մարմինս: Բայց քանի որ մարդիկ ժամանակի ընթացքում անխուսափելիորեն փոխվում են, ես չեմ կարող բացառել, որ հետո կդիմեմ վիրահատության:

Ինստագրամն ինձ համար նաև բիզնեսի միջոց է

Գովազդային առաջարկներ շատ են լինում, իսկ հոնորարների հարցում խստապահանջ չեմ: Ներկայանում եմ որպես մոդել, գովազդում եմ հիմնականում հագուստ, բրենդային այլ պարագաներ: Իմ էջում գովազդում եմ նաև սրճարաններ, խանութներ, փոքր բիզնեսներ և այլն: Իրականում այդքան էլ թանկ հաճույք չէ իմ էջում գովազդ տեղադրելը, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, և անիմատ է աստղաբաշխական թվերից խոսելը: Հետո էլ պետք է հասնես այդ մակարդակին, որ բարձր հոնորարներ պահանջես: Չեմ ընդունում նաև այն տեսակետը, որ ասում են, թե Ինստագրամիս հետևորդների մեծ մասը կեղծ են: Ինչո՞ւ զբաղվել ինքնախաբեությամբ: Ես այդ խնդիրը չունեմ, իմ հետևորդները բոլորն էլ իրական մարդիկ են՝ մեծամասմաբ Հայաստանից ու Մոսկվայից:

Իմ սիրտը լի է սիրով

Ես գտել եմ այն երիտասարդին, ում հաջողվել է գրավել իմ սիրտը, բայց ավելին մանրամասնել չեմ ուզում: Իսկ, առհասարակ, իմ ուշադրությանն արժանանալու համար բավական է լինել ուղղակի տղամարդ բոլոր առումներով: Ֆինանսական ապահովվածություն ինձ համար այնքան էլ առաջնային չէ: Հիմա երջանիկ եմ ու դրանով ամեն ինչ ասված է:

15306789_1836849916534948_8317982214914572288_n19533799_1398887093526308_7151102685071015936_n22794560_153867595219210_3911192249907544064_n22802195_156028171668817_2310775538634981376_n25006477_2011611759122583_5653639140202250240_n26276730_408944809548215_7078240738147827712_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Իլոնայի ինստագրամյան էջից
Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում