Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»


Կուսաթաղանթի վերաբերյալ տարական պատկերացումներ և այլ հարցեր. Սեքսապաթոլոգը պատասխանում է հարցերին

Առավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: 

Գայանե/Հարց- Բարև Ձեզ, ինձ մոտ կա սեռական ցանկության պակաս: Ընդհանրապես ցանկություն չեմ ունենում, խնդրում եմ ասեք՝ դա ինչի՞ց է:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ-Սեռական ցանկության նվազման կամ բացակայության պատճառները բազմազան են` տարիք, դեպրեսիա, սթրես, նևրոզ, անկանոն սննդակարգ, հորմոնային որոշ խանգարումներ: Սեռական ցանկության նվազումը բնորոշվում է սեքսուալ երևակայության աղքատացմամբ, սեռական ցանկության նվազմամբ կամ լրիվ բացակայությամբ, ինչը լրջորեն անհանգստացնում է անձին և հաճախ պայմանավորված չէ ոևէ հիմնական հիվանդությամբ: Սեռական ցանկության տևական բացակայությունը կարող է պատճառ հանդիսանալ խոր միջանձնային խնդիրների, անձի նևրոտիզացիայի, ինչպես նաև տարբեր սոմատիկ հիվանդությունների զարգացման համար:

Վարդան/Հարց- Բարև Ձեզ: Մի քանի օր առաջ գնացի սեռավարակի համար անալիզ տվեցի,պարզվեց որ ինձ մոտ առկա է Գարդներելլա և սնկային: Երկու բժշկի մոտ գնացի. մեկը դեղեր նշանակեց, մյուսը ասաց, որ լուրջ բան չի, հենց իմունիտետդ բարձրանա կվերանան այդ հիվանդությունները: Կխնդրեի ինֆորմացիա տայիք այդ հիվանդության վերաբերյալ և արդյոք հնարավոր է առանց որևէ բուժման վերանան այդ հիվանդությունները:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ- Գարդներելան բավական լայն տարածում գտած հիվանդություն է: Գարդներելան համարվում է կանացի հեշտոցամուտքի մանրէ, որը բավական տարածված է: Այն կարող է հայտնաբերվել մրսածության, հորմոնային խանգարման, երկարատև հակաբիոտիկոթերապիայի հետևանքով: Այս հիվանդության պատճառներից մեկն այն է, որ կնոջ հեշտոցում կան լակտոբակտերիաներ, որոնք առաջացնում են թթվային միջավայր: Այն ճնշող ազդեցություն ունի այդ մանրէների վրա: Երբ լակտոբակտերիաների ճնշող ազդեցությունը սկսում է նվազել, գարդներելայի համար բարենպաստ միջավայր է ստեղծվում: Գարդներելոզի ժամանակ լինում է սպեցիֆիկ ձկան հոտ, թույլ քանակի սպիտակ, մոխրագույն արտադրությամբ: Չի բացառվում, որ գարդներելան առաջանա, ինչպես արդեն նշեցինք, անտիբիոտիկների օգտագործումից հետո` մրսածության հետեւանքով կամ, ինչպես նաեւ ներհեշտոցային լվացումներից: Իր բուժման մեխանիզմով գարդներելան ամենահեշտ բուժվող հիվանդություններից մեկն է համարվում: Բուժումից հետո պետք է պարտադիր բարձրացվի հեշտոցի թթվայնությունը, կարգավորվի դիմադրողականությունը, իսկ դրա համար նշանակվում են անհրաժեշտ դեղամիջոցներ:

Արարատ/Հարց- Ես 22 տարեկան եմ: Ինձ մոտ սեռական ակտից հետո աջ ամորձու շրջանում նկատվում է անհանգիստ վիճակ, մեկ-մեկ նաև ցավեր: Նման բան նկատվում է նաև սեռական օրգանի գրգռվելուց հետո: Օրգազմի ժամանակ նույն աջ ամորձին կծկվում, փոքրանում է: Մեկ-երկու ամիս է ինչ կա այս խնդիրը: Ինչի հետ է դա կապված, վտանգավոր է արդյոք: 

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ- Ցավը յուրովի ազդանշան է սեռական համակարգի անառողջ վիճակի վերաբերյալ:  Նման պատկեր կարող է առաջանալ սեռական օրգանների, մասնավորապես, ամորձիների շագանակագեղձի,  սերմնաբշտերի, սերմնածորանների բորբոքման ժամանակ: Պետք չէ հապաղել, ցանկալի է ստուգվել՝ ցավի բնույթը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար: Ստույգ ախտորոշման համար պետք է նաև սերմնահեղուկի մանրակրկիտ հետազոտություն կատարել, որից հետո նշանակել համապատասխան բուժում: Առո՛ղջ եղեք:

Գոհար/Հարց- Ես շատ հազվադեպ և շատ կարճ տևողությամբ եմ զգում սեռական բավարարվածություն: Ի՞նչ անել: 

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ-Օրգազմը սեռական գրգռման գագաթնակետն է, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի ուճեղ զգացումով: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին` էրոգեն գոտիների /հիմնականում՝ սեռական օրգանների/ մեխանիկական խթանման դեպքում: Սեռական բավարարվածության խնդիրները կարող են պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով՝ հոգեբանական, ֆիզիկական կամ միջանձնային: Իհարկե, այն կարելի է վերականգնել , պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինիս պատճառները: Պարզապես պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում այդ վիճակը ազդի Ձեր նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և, ի վերջո, Ձեր միջանձնային հարաբերությունների վրա: Հնարվավոր է նաև ժամանակի խնդիր լինի, եթե Դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել և շատ երիտասարդ եք, կարող է ժամանակի ընթացքում խնդիրը կարգավորվի, նույնիսկ ծննդաբերությունից հետո:

Լյուսի/Հարց-Եթե կուսաթաղանթն արտաքինից փակ է, նշանակում է՝ տվյալ աղջիկը կույս է:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ- Կուսաթաղանթը արտաքինից փակ կամ բաց չի լինում: Դա բարակ թաղանթ է, որը մասնակի փակում է հեշտոցը և տեղակայված է հեշտոցամուտքից 2-3 սմ խորության վրա: Այն կարող է լինել կլորավուն, մեկ կամ մի քանի անցքով, հաճախ բավականին մեծ, նույնիսկ մատի շրջագծով: Երբեմն կուսաթաղանթը լինում է կիսալուսնաձև: Կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի կուսաթաղանթի ամբողջությունը: Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը: Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթը ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում:

Նելլի Գ./Հարց- Հարգելի բժիշկ: Գանգատվում եմ կանացի սեռական օրգանի արտաքին շրթունքի վրա անտանելի քորով, որը սկսվում է ամեն երեկո: Առավոտյան քորի զգացում չեմ ունենում, կամ՝ հազվադեպ, իսկ երեկոյան ուժեղ քորի զգացում: Ունեցել եմ սնկային հիվանդություն՝ բուժվել եմ: Այտուցված վիճակ՝ չկա նախքան քորը, քորից հետո այն կարմրում է և այտուցվում ցանի տեսքով: Հարց: Ինչի՞ արդյունք կարող է լինել, գուցե կա՞ ալերգիա, արդյո՞ք դա լուրջ խնդիր է: Կանխավ շնորհակալություն:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ-Ալերգիայի տարբերակը չի բացառվում: Սակայն Ձեր նկարագրած պատկերը  կարող է պայմանավորված լինել լիարժեք չբուժված կամ կրկնվող սնկային ախտահարմամբ կամ բորբոքումով: Նման դեպքերում է ցանկալի է կատարել սեռավարակների ստուգում, ընդ որում՝ ԵՐԿՈՒՍՈՎ: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սեռական օրգանների հիգիենային /օրը 2 անգամ լվանալ գոլ ջրով` օգտագործելով ինտիմ հիգիենայի համար նախատեսված հատուկ գելեր/, օգտակար են նաև Երիցուկի թուրմով լվացումները: Սրանք այն միջոցներն են, որոնք կարելի է կիրառել` առանց տեսնելու և հետազոտելու: Առողջ եղեք:

Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան