Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»


Նրա մահն անդառնալի կորուստ էր. տեղի ունեցավ Վլադիմիր Մովսիսյանի հոգեհանգիստը

Բարեկամները, հարազատները, գործընկերները և պարզապես ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանի վաստակը գնահատողները նոյեմբերի 7-ին մասնակցեցին գործչի հոգեհանգստին:

Կյանքից 81-րդ տարեկանում հեռացած Մովսիսյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հոգեհանգստին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր ցավակցությունը հայտնեց մտավորականի մտերիմներին: Նախագահին ուղեկցում էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար անձինք, նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ:

Հոգեհանգստի կարգը մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն hայոց կաթողիկոսը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ Վլադիմիր Մովսիսյանի հետ աշխատել է Կոմկուսում: «Նա հայտնի էր իր մեծ հայրենասիրությամբ, այնքա՜ն լավ գիտեր Հայաստանը և իր ժողովրդին, բոլոր խնդիրները, որ կարելի էր զարմանալ:

Անկախության տարիներին նա հասկացավ, որ կրկին պետք է ծառայի իր ժողովրդին, գաղափարական տարբերություններ չդրեց իր և իշխանությունների միջև, այլ պարզապես ասաց, որ եթե կարող է գործ կատարել, կկատարի: Շատ եմ ցավում: Ընդամենը 10 օր առաջ զրուցում էինք, լի էր կյանքի սիրով. ցավում եմ, որ հեռացավ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Սարգսյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղմայանը Մովսիսյանի մահը որակեց որպես անդառնալի կորուստ: «Եզակի մեծություն էր, և Հայաստանը գիտեր իր ընտանիքի պես: Գիտեր, թե ով ինչ հոգս ունի, ինչ խնդիր: Նա ապրում էր Հայաստանով, բայց քանի որ համեստության մարմնավորում էր, այդ մասին քչերը գիտեն: 15 հազար հեկտար հող կարողացավ Հայաստանին հետ բերել:

Յուրահատուկ հայր էր, յուրահատուկ ծնող: Երբ կորցրեց իր ավագ որդուն, ասաց՝ պարտավոր եմ ապրել 100 տարի՝ տղայիս ընտանիքի և իմ հոգսերը հոգալու համար»,- ընդգծեց քաղաքական գործիչը:

Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանն էլ համոզված է, որ դժվար թե որևէ մեկը կարողանա սպառիչ խոսք ասել Վլադիմիր Մովսիսյանի մասին: «Նա բազմաբովանդակ աշխատանք է կատարել հանրապետության համար: Մովսիսյանը հայտնի էր ամբողջ երկրում և աշխարհում՝ որպես հայրենասեր անձնավորություն»,- նկատեց նա:

Երեւանում նոյեմբերի 5-ին մահացել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանը:

Վլադիմիր Միհրանի Մովսիսյանը ծնվել է 1933-ի նոյեմբերի 12-ին Շենավան գյուղում: Նա ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն էր. եղել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

1958թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1969թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը:

Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբ