Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ


Հրամանատարը գիշերով զինվորներին արթնացրել է, շարել է դրսում և ստիպել է տառեր սովորել (տեսանյութ)

TV

Forrights.am-ը գրում է.

Հունվարի 27-ին Արցախում զոհված զինծառայող, 20-ամյա Հովսեփ Գրիգորյանի մայրը՝ Արմինե Ավետիսյանը, կարող էր իր միակ որդուն  պահել Ռուսաստանում, որտեղ ապրում էր 10 տարուց ացելի, չտար պետությանը: Բայց նա հետ բերեց Հովսեփին Հայաստան, ծննդավայր Սպիտակ, հավատալով, որ լավ է ծառայել հայկական բանակում, քան օտար երկրում ապրել առանց անձնագրի, առանց փաստաթղթի ու կարգավիճակի, վախենալով դուրս գալ փողոց: « Մտածեցի, ոչինչ, էդ երկու տարին կգնա, կծառայի,կյանքը կկարգավորի, հետ կգա»:

Հավատ, հավատ մինչև վերջ

Հետագայում էլ լավատեսությունը չլքեց Արմինեին, երբ Հովսեփին հապճեպ, երկու օրում տարան Արցախ, « Եղնիկներ» կոչվող զորամաս, թեև որպես միակողմանի ծնողազուրկ նա կարող էր օգտվել բնակության վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից: 6 ամիս առաջ, երբ Հովսեփին զորակոչում էին, այդ արտոնությունը դեռ հանված չէր:

Արմինե Ավետիսյանը հավատում էր նաև, որ իր որդին ընտելացել է բանակային առօրյային, իրեն լավ է զգում: «Ծառայություն է, դժվարություններ կային, բայց ամենադժվար պահը՝ 6 ամիսը, նա անցել էր», — ասում է մայրը: Վերջին անգամ դիրքեր գնալուց որդին նրան ասել էր. «Մի անհանգստացի, ամեն ինչ լավ է, եթե «դեբիլ» չլինես, վտանգավոր չի»:

Հիմա էլ, երբ որդին այլևս չկա, Արմինեն կրկին հավատում է: Այս անգամ նրա վստահության օբյեկտը զինդատախազությունն է: «Դատախազը մեր շահերն է պաշտպանում պաշտոնապես, նրանք մեր կողմից են» — ասում է Արմինե Ավետիսյանը:

Զինդատախազը կանչել է զոհվածի մորը  հանդիպման

Զինդատախազ Վահե Հարությունյանը Հովսեփի մահից հետո իր մոտ է հրավիրել Արմինեին, խոսք է տվել, որ ամեն ինչ կանի գործը բացահայտելու համար:  « Ասեցին՝ խոստանում ենք, որ ամենաօբյեկտիվ ձևով քննություն կանենք, ամեն մարդ կպատժվի: Անձնակազմից արդեն քանի հոգի ազատվել են աշխատանքից, մի քանի հոգի ներկա պահի նստած են», —  համոզված ասում է Արմինե Ավետիսյանը, բայց օրեցօր նրա գլխում կասկածներն ավելանում են: Նախ, որդուն բերել են ճակատից խփված: Դեպքից երկու օր անց քննչական կոմիտեն հաղորդեց, որ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորում է ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Կրակողի անունը չէր նշվում:

«Բայց ինչպե՞ս կարելի է միամիտ կրակել ճակատի կենտրոնին», — հարց է տալիս մայրը: Զոհվածի հարազատներին կասկածելի է թվում զինկոմիսարիատի տարածած վարկածը՝ թե Հովսեփի ծառայակիցը նրան վախեցնելու նպատակով զենքը դրել է ճակատին և անզգուշորեն կրակել:

Մարտակերտի քննիչը մեկ օրում բացահայտել է սպանությունը 

«Այդ օրը զրուցել են կատակի ձևով, կարող է, ուզել է երեխուն ծնկի բերել, վախացնել», — կրկնում է Արմինե Ավետիսյանը զինկոմիսարիատի տարածած վարկածը:

Այն շարադրված է Մարտակերտի հատկապես կարևոր գործերի բաժնի քննիչ Ս. Ա. Եղյանի գրությունում, որը թվագրված է 28.01.2018. «Գնդացրորդ Աշոտ Չախալյանը…նույն ջոկի նռնակաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող Հովսեփ Գրիգորյանի հետ դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, վերցրել է վերջինիս ամրակցված ԱԿՄ տեսակի… ինքնաձիգը, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ շարքային Հ.Կ. Գրիգորյանին վախեցնելու նպատակով մարտական փամփուշտներով լիցքավորված պահեստատուփը ինքնաձիգին ամրացված վիճակում, անհարկի կատարել է լիցքավորում, ինքնաձիգի փողը ուղղել է շարքային Հ.Կ. Գրիգորյանի գլխի ուղղությամբ, հանել պահեստատուփը, և սեղմել է ձգանը»:

Այսինքն, ստացվում է, որ Հովսեփի մահվան հաջորդ օրն արդեն Մարտակերտի քննիչն ամբողջությամբ բացահայտել է դեպքը և ներկայացրել է ծնողին:

Զինծառայողներ Հովսեփ Գրիգորյանը և Աշոտ Չախալյանը դեպքի վայրում  միայնակ են եղել: Վարույթ իրականացնող  մարմինը առաջին իսկ օրվանից կենտրոնացել է միակ վարկածի վրա, որի հիմքը կրակողի ցուցմունքներն են: Այլ վարկած չի դիտարկվում:

«Ո՞նց կարաս ասես «ախպեր» ու հետևից քֆուր անես». հայ-ռուսական տարբերություններ  

Հովսեփ Գրիգորյանը 4 տարեկանից ապրել է Ռուսաստանում: Ընկերություն է արել իր նման Ռուսաստանից ծառայելու նպատակով վերադարձած տղաների հետ: « Նրան զորամասում և այստեղ ռուս էին ասում, — հիշում է զոհվածի մայրը, — ինքը մի անգամ ասեց՝ ցավը նա է, որ ես Ռուսաստանում  հայ եմ, իսկ ստեղ ռուս եմ, ես չգիտեմ, ես ով եմ: Նրա մտածելակերպը ուրիշ էր, շատ տարբերվում էր ստեղի երեխեքի մտածելակերպից: Ինքը ասում էր՝ ստեղ բոլորը էգոիստ են: Ստեղ իրար կասեն ախպեր, մի քիչ հետո վերջին բառերը կասեն: Բայց ախպերը սրբություն ա, ոնց կարելի է ռազբորկաների մեջ օգտագործել էդ բառը ու հետո քֆուր անել: Ես իրեն սովորեցրել էի, որ միշտ իրեն դներ դիմացինի տեղը: Միշտ ասում էր мне очень тяжело жить после этих слов: Այստեղ ամեն մեկն իր համար էր»:

Որդին պատմել է մորը, որ լարված հարաբերություններ է ունեցել իր հրամանատարի հետ: Հրամանատարը ռուսաստանցի տղաներին հայերեն կարդալ էր սովորեցնում, կիրառելով դաժան «ուսումնական մեթոդներ», նվաստացնելով «ռուսաստանցիներին» մյուս զինծառայողների առաջ: «Հրամանատարը ստիպել է, որ գիշերային ժամերի հաշվին սովորեն բառերը», — պատմում է Արմինե Ավետիսյանը, — Գիշերը քնից հանել է, քնի հաշվին երեխեքին դաժանորեն դուրսը ցրտին կանգնեցրած ստիպել է բառեր սովորել, ասելով՝ չեք քնի, մինչև չսովորեք բառերը»: «Եղնիկներից» Գրիգորյանների տուն եկած զինվորականները հայտնել են, որ հրամանատարին երկու շաբաթ առաջ փոխել են:

Անզգուշությամբ, թե դիտավորությամբ պատճառված մահ. չփարատված կասկածներ  

Արդյո՞ք հրամանատարի փոփոխությունը պատահականություն է, արդյո՞ք կապված չի եղել տեղի ունեցած սպանության հետ: Հովսեփի տատիկը՝ Մարիետա Գրիգորյանը, կարծում է, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է: «Ես ծառայողներից խոսակցություն եմ լսել, որ սպանողը տարիքով մարդ ա եղել, զինվոր չի եղել>>, — ասում է նա, չհավատալով զենքով վախեցնելու, անզգույշ կրակոցի մասին պատմությանը: «Հավատալու բան չի», — ասում է:  Զոհվածի քեռին, Արկադի Գրիգորյանը, նույն կարծիքի է. «Մանուշակ մանկապարտեզն էր, ի՞նչ է: Տարի ու կես ծառայող տղեն ոնց կարա զենքը «ստաժոր» ընկերոջ գլխին դնի, խաղ անի», — ասում է նա:

Զենքի հետ վարվելու կանոնների խախտման համար մեղադրվող Աշոտ Չախալյանի  հարազատները Գրիգորյաններին չեն այցելել:

Սոցապ նախարարությունը ընտանիքին 1 մլն դրամ է հատկացրել հուղարկավորության ծախսերի համար: Հովսեփին հողին հանձնելիս, նրա մարմինն ամբողջությամբ ծածկել են եռագույնով:

Խոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր Ավետիսյան