Արմեն Սարգսյանի թեկնածությունը կներկայացվի այս շաբաթ
Քաղաքական«Այս շաբաթվա ընթացքում «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն Ազգային ժողովին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար, որի համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի աջակցությունը:
Այս մեկ շաբաթվա ընթացքում կհավաքենք այդ ստորագրությունները և կներկայացնենք Ազգային ժողովին»,- ORER.am-ի հաղորդմամբ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը հայտնեց, որ քննարկվել է մարտին սպասվող ՏԻՄ ընտրությունների թեման: Ըստ նրա՝ Հանրապետական կուսակցությունը բոլոր մարզերում առաջադրել է թեկնածուներ՝ թե՛ ավագանու, թե՛ համայնքապետի:
Էդուարդ Շարմազանովն ասաց նաև, որ այս շաբաթվա ընթացքում ՀՀԿ խմբակցությունը կքննարկի և Ազգային ժողովին կներկայացնի դատական խորհրդի հինգ անդամներ իր թեկնածուների ցանկը: