Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ


Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը

Հարցազրույց

Past.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անարդյունավետության մասին: Նա ընդգծել է, որ երկու զինված բանակները շփման գծում կանգնած են իրար դիմաց և չի  բացառվում, որ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել:

Սա մյունխենյան համաժողովում Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած գնահատականների պատասխա՞նն էր, ուժի կիրառման հերթական սպառնալի՞ք, թե պարզապես Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ ներքին սպառմանն ուղղված հայտարարություն:

«Ես նշված տարբերակները ոչ թե «թե»-երով, այլ «և»-երով կբաժանեի, որովհետև բացի նշված երեք հանգամանքներից, այլ փաստ էլ է առկա: Ադրբեջանն այսպիսով նաև պատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին: Այնուամենայնիվ, այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր պատկերացմամբ բանակցային ճանապարհը դիտարկում է որպես ճնշման գործիք՝ Հայաստանի վրա, որ, այսպես ասած, թղթով ստանա այն, ինչը պատերազմի ժամանակ տանուլ է տվել: Մի պատերազմի, որը ժամանակին սանձազերծել է հենց ինքը: Ադրբեջանի պատկերացրածն ընդամենը սա է, ընդ որում՝ ուզում է միանգամից և ամեն ինչ»,- Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հնարավորությանը, քաղաքագետը նշեց. «Այդ իմաստով Ադրբեջանի պաշտպանության  նախարարը միանգամայն բաց դիտարկել է Ադրբեջանի մտադրությունները: Այո, տեսականորեն ցանկացած պահի պատերազմը կարող է վերսկսվել, սակայն պետք է լավ պատկերացնել այն, որ պատերազմի սանձազերծումն ունի քաղաքական գին: Ներկայումս այդ քաղաքական գինն Ադրբեջանի համար շատ բարձր է, և վնասները, որոնք Ադրբեջանն այդ պարագայում քաղաքական իմաստով կարող է կրել, ակնհայտ են: Հետևապես, առաջիկայում՝ մինչև այս նախընտրական թոհուբոհի ավարտը, Ադրբեջանը դժվար թե նման քայլի դիմի, մանավանդ, երբ հիմա բանակցային գործընթաց է ընթանում, որն ինչ-որ տեղ զսպող դեր է կատարում: Այս շրջափուլի ավարտից հետո արդեն կերևա, թե ինչ կլինի»:

Իսկ թե ո՞րն է այս շրջափուլում առկա բարձր քաղաքական գինը, Ռուբեն Մեհրաբյանը մանրամասնեց. «Այսպես, թե այնպես Ադրբեջանը խնդիր է ունենալու միջազգային հանրության հետ: Մանավանդ, երբ միջազգային հանրության դիրքորոշումն այստեղ ակնհայտ է և բաց. հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցություններով և փոխզիջման հիման վրա: Ընդ որում՝ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումները համահունչ են»:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները ևս միջազգային հանրությանը լռության մեջ են մեղադրում, քաղաքագետը շեշտեց. «Այո, միջազգային հանրությունը պարիտետային մոտեցում ցուցաբերելով՝ փորձում է իրավիճակը հանդարտ հունի մեջ պահել: Թեև ակնհայտ է, թե ով է այս ամենը հրահրողը, չի կարելի հայկական և ադրբեջանական կողմերին դնել նույն հարթության վրա: Երբ ակնհայտորեն պարզ է, թե ով ինչով է զբաված կոնֆլիկտի գոտում, ճիշտ չէ նույն հաթության վրա դնելն ու կոչերը հասցեագրել երկու կողմերին: Այդ իմաստով, այո, Հայաստանի դիրքորոշումը միանգամայն արդարացված է: Նույն դիրքորոշումն ունի նաև Ստեփանակերտը»: 
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանն այս հայտարարություններով ցուցադրում է իր  ոչ ադեկվատ լինելը: 

«Սա մի «նվեր» է հայկական կողմին, որից, բնականաբար, պետք է օգտվի: Պետք է ցույց տա ու ասի՝ «տեսե՛ք, թե ինչ հայտարարություններ է անում Ադրբեջանը, և այդքանից հետո ինչ եք ուզում մեզնից: Ադրբեջանի ցանկությունները ես ինչպե՞ս կատարեմ»»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ հայկական կողմը կարողանում է ցույց տալ նշվածը, որովհետև այս ամենին զուգահեռ տեսնում ենք նաև միջազգային արձագանքներ. «Ճիշտ է՝ պաշտոնական շրջանակներն ամեն ինչ հասկանում են, իրենց հետևություններն են անում, բայց մամուլը միանշանակորեն նշում է, որ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները ցնդաբանություններ են, իսկ կոռումպացված դիկտատուրան հիմնվում է միայն ու բացառապես թշնամու կերպարի ձևավորման վրա, որովհետև դա լեգիտիմության վերջին խարիսխն է»,- եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՈ՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱնցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր Կամենդատյան«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում