Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Խմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ» Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ» Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»


Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն

Հասարակություն

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրապարակել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Ներկայացված նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ցանկություն են հայտնում իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ կամ փոխարինել տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները, պետք է փոխադրումներում ներգրավեն տվյալ ավտոտրանսպորտային միջոցների արտադրության տարեթվից հաշվարկված մինչև 6 տարեկան տրանսպորտային միջոցներ: 4-րդ հոդվածի 1-ին կետով էլ 2022 թվականի հունվարի 1-ից արտադրության տարեթվից հաշվարկված 6 տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների շահագործումը տաքսամոտորային փոխադրումներում արգելվում է:

«Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը նախագծում առկա փոփոխությունները մի կողմից ընդունելի է համարում, մյուս կողմից էլ՝ խնդրահարույց:

Հրանտ Եղիազարյանը Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ առաջինը պետք է մտածել ուղևորի անվտանգության մասին:

«Վեց տարեկան արտասահմանյան արտադրության մեքենաները բավականին ամուր են և կարող են շահագործվել, բայց օրենքի նախաձեռնողը պետք է ապահովի նաև ուղևորի անվտանգությունը: Կային օրենքներ, որոնք ժամանակին զրոյացվեցին, բայց նման բան չէր կարելի անել, որովհետև դրանով մենք խաչ քաշեցինք տաքսամոտորային փոխադրումներով զբաղվող թե՛ վարորդների և թե՛ ուղևորների անվտանգության վրա: Այսինքն՝ այդ օրենքները զրոյացնելու արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ամեն մարդ կարող է գնալ, լիցենզիա ստանալու համար վճարում կատարել և դառնալ տաքսիստ: Բայց այդպես չի լինում: Խոսում ենք ցիվիլ լինելու, եվրոպական ոճի ու փորձի մասին, բայց մենք այդ ամենի հետ ոչ մի կապ չունենք, իսկ տաքսիների մասին օրենքը «պլենդուսից» ցածր է»,-նշեց «Փոխադրողների միության» նախագահը:

Հրանտ Եղիազարյանը շեշտեց, որ եթե հիմա փորձում են կանոնակարգել ոլորտը, օրենքի նախագծում մեկ այլ կետ էլ պետք է լինի. «Այն է՝ վեց տարեկանից մեծ ավտոմեքենաները տեխնիկապես բավարար լինելու պարագայում առանձին դեպքերում կարող են ներգրավվել այդ աշխատանքներում: Այս դեպքում ամեն ինչն իր տեղը կընկնի: Իհարկե, այն պայմանով, որ եթե 6 տարեկան մեքենաները տարեկան մեկ անգամ են ստուգատես անցնում, այդ մեքենաները պետք է տարեկան երկու անգամ տեխստուգատես անցնեն»:

Անդրադառնալով բուն նախագծին, մեր զրուցակիցը շեշտեց. «Մեծ հաշվով՝ շատ նուրբ պահ է՝արգելե՞լ, թե թույլատրել: Արգելելով հացից զրկում ենք վարորդների մի մեծ խմբի, մյուս կողմից էլ մենք վտանգում ենք քաղաքացիների կյանքը: Եթե մարդն անսարք մեքենայով ուղևոր է տեղափոխում՝ նա պոտենցիալ մարդասպան է»:

Հրանտ Եղիազարյանը նաև ընդգծեց, որ այսօր Երևանում տաքսիները գերհագեցած են:

«Գերհագեցած լինելով՝ տաքսիները նաև որոշակի խնդիրներ են առաջացնում կապված երթևեկության հետ: Խցանումների հիմնական պատճառը տաքսիներն են: Հիմա եթե մենք ուզում ենք, որ ինչ-որ փոփոխություն լինի, պետք է քայլեր ձեռնարկենք: Ես, իհարկե, կտրականապես դեմ եմ, որ մարդուն իր մի կտոր հացից զրկենք, բայց այս գերհագեցած վիճակը նույնպես խանգարում է: Մեր միջին տեղափոխման արագությունը 20 կմ/ժամ-ից, ի վերջո, չի անցնում: Սա հենց մեծաթիվ ավտոմեքենաների առկայության հետևանքն է: Հիմա եթե ուզում են կանոնակարգել, թող կարգավորեն, բայց նաև պետք է հանրային քննարկում լինի: Պետք է ներգրավվեն համապատասխան հասարակական կազմակերպություններին, քանի որ իրենք ավելի մոտ են կանգնած այդ մարդկանց, ավելի ճիշտ խորհուրդ կտան: Պաղկվոցի խաղալով չի կարելի օրենքներ գրել: Թող փոխադրողն էլ իր կարծիքն ասի, թող ուղևորն էլ իր կարծիքն ասի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՔաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԽմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Գիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ