«Նոր զինատեսակներ են փորձարկվում մի երկրում, որտեղ հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները»
ՔաղաքականԻ՞նչ պետք է հաշվի առնի Հայաստանը սիրիական հակամարտության այսօրվա իրավիճակում:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով՝ մեր պետությանը հարկավոր է զգոնություն, քանի որ ռազմական թատերաբեմը Հայաստանից ոչ մեծ հեռավորության վրա է. բացի այդ՝ առկա է Սիրիայում հայկական համայնքի անվտանգության խնդիրը:
«Սիրիայում լիակատար պատերազմական իրավիճակ է: Այնտեղ զոհերի քանակը ոչ թե տասնյակներով է չափվում, այլ հարյուրներով ու հազարներով, նոր զինատեսակներ ու մարտավարություններեր են փորձարկում մի երկրում, որտեղ հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները»,- ORER.am-ի փոխանցմամբ՝ նշեց պարոն Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի՝ Թուրքիան փորձում է օգտվել ԱՄՆ-Ռուսաստան առճակատումից, իր շահերն առաջ տանել և պայքար մղել քրդերի դեմ:
«Մենք տեսանք, որ ՄԱԿ-ում անվտանգության խորհուրդը զինադադարի մասին բանաձև ընդունեց, բայց դրանից հետո կողմերն էլի հայտարարություններով սկսեցին իրար մեղադրել և պնդել, որ շարունակելու են պայքարը «Իսլամական պետության» դեմ»,- նկատեց Թևան Պողոսյանը: